«Մարդկային ռեսուրսների կառավարման հայկական գումարելիները» սեմինարների շարք
ՍԵՄԻՆԱՐԻ ՀՐԱՎԵՐ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը շարունակում է «Մարդկային ռեսուրսների կառավարման հայկական գումարելիները» սեմինարների շարքը, որոնցից հաջորդը վերաբերվում է կադրերի ընտրությանը:
Եթե Ձեզ հետաքրքրքում է, թե.
· ինչպե՞ս կազմել և որտեղ զետեղել կադրերի պահանջի հայտարարությունը,
· ի՞նչ պետք է ներառի հաստիքի նկարագրությունը,
· ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանքային ինքնակենսագրության (ռեզյումե) հիման վրա նախնական ընտրություն կատարելիս,
· ինչպե՞ս վարել հարցազրույցը,
· ինչպիսի՞ զտիչներ ընտրել, որոնց միջոցով միանգամից մերժվում է թեկնածությունը,
· ինչի՞ն ուշադրություն դարձնել դիմորդի վարքում,
· արժե՞ արդյոք թեստեր կիրառել հարցազրույցի ժամանակ,
· արժե՞ արդյոք կիրառել մասնագիտագիրը(պրոֆեսիոգրամ),
· ինչպես նաև համանման այլ հարցեր,
ապա հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս.թ. նոյեմբերի 26-27-ին ժամը 15:00-18:00 կայանլիք երկօրյա սեմինարին:
Սեմինարը կվարի հոգեբան Հրաչյա Ամիրյանը, ով տեղական և միջազգային կազմակերպությունների աշխատակազմերի ուսուցումով զբաղվում է շուրջ տասնհինգ տարի: Հինգ տարուց ավել զբաղեցնում է տեղական խոշոր առևտրային ընկերություններից մեկի մարդկային ռեսուրսների կառավարման պատասխանատուի պաշտոնը: Քսանմեկ մասնագիտական և հանրամատչելի գրքերի և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է:
Սեմինարըվճարովիէ՝մեկմասնակցի համար 12 000 (տասներկու հազար) ՀՀդրամ:
Վճարումը կարելի է կատարել փոխանցումով՝ Պրոկրեդիտբանկ 253000124839-0010 հաշվեհամարին կամ կանխիկ՝ տեղում:
Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010540715, 091797950 Լուսինե Բարսեղյանին, կամ գրել [email protected] էլ-փոստին:
Սեմինարը տեղի կունենա Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գրասենյակում (Երևան, Տիգրան Մեծի 20/2, «Սիլաչի» հյուրանոց, 1-ին հարկ):
Տեղերը սահմանափակեն, ուստիսեմինարին մասնակցել ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը, ժամը՝ 18:00:
ՀԱԳՄ տնօրինություն
UNION OF MANUFACTURERS AND
BUSINESSMEN OF ARMENIA
20/2 Tigran Mets str., Yerevan 0018, RA
Tel: +37410 540715, 540716, 540717