Regional discussions on Constitutional amendments in Armavir and Ashtarak (Armenian)
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ նախաձեռնում է մարզային քննարկումներ ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ:
Ստորև նշված են գալիք երկու հանդիպումների մանրամասները:
Աշտարակ
Սույն թվականի նոյեմբերի 13-ին ժամը 14:00-ին Աշտարակ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճում (հասցե՝ ք.Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրապարակ 10) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանը և ՄԻԺԻ-ի հիմնադիր նախագահ Արմինե Առաքելյանը:
Արմավիր
Սույն թվականի նոյեմբերի 16-ին ժամը 14:00-ին Արմավիր քաղաքի. «Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ քաղաք Արմավիր, Շահումյան 68ա) տեղի կունենա հանրային քննարկում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:
Քննարկմանը կմասնակցեն՝ իրավաբան Քրիստինե Գևորկյանը, , «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը և Միժի հիմնադիր Արմինե Առաքելյանը: