Media literacy workshop for CSOs (Armenian)
Աղբյուր՝ media.am
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցելով ԿԳՆ, դպրոցների, բուհերի, գրադարանների ու հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրեր է իրականացնում մեդիագրագիտությունը Հայաստանում տարածելու ուղղությամբ: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս տարի արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։
ՀԿ-ների համար նախատեսված դասընթացները անվճար են, կանցկացվեն ապրիլ- մայիս ամիսներին: Անցկացման վայրն ու օրերը կհստակեցվեն հայտերի ընդունումից հետո:
Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 1-ն է:
Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ նկարագրություն, թե ինչպես եք նախատեսում ներառել մեդիագրագիտությունը ձեր կազմակերպությունում կամ համայնքում (300 բառի սահմաններում):
Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620:
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: