Media Tour for Disaster preparedness
Եթե հետաքրքված եք Հայաստանում համայնքների, բնակչության, հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և տարեցների անվտանգության, հնարավոր բնական և մարդածին վտանգների և ռիսկերին դիմակայելու հարցերով, ապա առաջարկում ենք միանալ նոյեմբերի 9-10-ը նախատեսվող մեդիա արշավին, դեպի Տավուշի և Լոռվա մարզեր:
Մեդիա արշավը կընթանա 2 մարզեր՝
Լոռու մարզ. գյուղ Կաթնաղբյուր և Ստեփանավան
Ինչ ենք տեսնելու.
Գյուղի դպրոց (դպրոցի տանիքը, հատակը և լուսամուտները շատ վատ վիճակում են)
Բնակչության համար երկրաշարժից հետո կառուցված ժամանակավոր փայտե կացարաններ, որոնք չեն փոխարինվել նոր շենքերով, որոշները փլուզման ենթակա են
Լոռէ փրկարարակն ջոկատի բազան
Տավուշի մարզի 7 համայքներ՝ Հաղարծին, Գոշ, Խաչարձան, Կիրանց, Սարիգյուղ և Սևքար և Իջևան քաղաք
Ինչ ենք տեսնելու.
Սողանքներից տուժած դպրոցի և գյուղի ճանապարհներ, տներ
Ճանապարհի փլուզված հատված
Ջրահեռացման համակարգի խնդիրներ
Կայցելենք նաև Իջևանի «Հույսի Կամուրջ» ՀԿ գրասենյակ
Ինչ ենք տեսնելու.
Ներառական ջերմոց
Տարհանման վարժանք
Աղետների ռիսկի նվազեցման թեմայով ներառական ներկայացում կենտրոնի սաների մասնակցությամբ
Գիշերակացը պլանավորվում է Դիլիջանում:
Կազմակերպությունն ապահովում է մասնակիցության հետ կապված բոլոր ծախսերը: Կից ներկայացված է այցելության օրակարգը:
Մասնակցության կարևոր նախապայման է, որ մեդիա արշավի մասնակից լրագրողը վերոնշյալ հիմնահարցերին վերաբերող մեկ լրագրողական նյութ պատրաստի: Նյութի ձևաչափը՝ ըստ լրագրողի հայեցողության:
Մեդիա արշավը նախաձեռնել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ: Նախաձեռնությունն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DG-ECHO) ֆինանսական աջակցությամբ։
Հարցերի դեպքում խնդրում ենք գրել՝ [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել ՕքսԵՋեն հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու՝ Լիլիթ Քոչինյանին, հեռ. 043 401304:
Օրակարգը՝ հետևյալ հղումով https://drive.google.com/file/d/1BLY6tTQs7zN04BLSvJYeS6wNsx8lG4hP/view?usp=sharing