Mental Health Coverage Training
Թմրամիջոց գործածող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում են լրագրողների հետ աշխատանքային քննարկում, որը վերաբերում է թմրամիջոցներ գործածող և/կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց առնչվող թեմաների լուսաբանմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի անցկացրած մշտադիտարկման համաձայն՝ հայաստանյան լրատվամիջոցներում նշված թեմաներով նյութերն առավելապես իրադարձային են, հաճախ են պարունակում կարծրատիպային տարրեր և չեն արտացոլում խնդիրների ամբողջական պատկերը: Քննարկումը հնարավորություն կտա իմանալու ավելին այս հարցերի մասին՝ դիտարկելով դրանք տարբեր, այդ թվում նաև՝ մարդու իրավունքների տեսակետից, ծանոթանալու փորձագետների հետ, գտնելու նոր պատմություններ և օրինակներ՝ լրագրողական նյութերի համար, քննարկելու թեմայի լուսաբանման դժվարություններն ու էթիկական խնդիրները:
Աշխատանքային քննարկումը նախատեսված է լրագրողների համար (մասնակիցների թիվը՝ առավելագույնը 25 հոգի), որոնք հետաքրքրված են այս թեմաներով և/կամ լուսաբանում են դրանք իրենց լրատվամիջոցներում:
Աշխատանքային քննարկումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 11-12-ին Երևանից դուրս (տեղի մասին կհայտնենք լրացուցիչ): Ճանապարհածախսն ու կեցության հարցերը կհոգան կազմակերպիչները:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 5-ը [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել համառոտ ինքնակենսագրական (CV) և աշխատանքային քննարկմանը մասնակցելու նամակ-հիմնավորում: Եթե ունեք թեմային առնչվող նյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց հղումները:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Նարինե Սաֆարյանին (հեռ.՝ 010 583620)։
Աշխատանքային քննարկումը կազմակերպվում է «Սիգրիդ Րոսինգ Թրասթ» (The Sigrid Rausing Trust) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: