We are small teams doing BIG things!
Published on: 30 March, 2020
Ministry of High Technology Announces a Grant Competition to Help Overcome the Challenges of Preventing the Spread of Coronavirus
Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանը աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ:
Այն ընկերությունները, որaոնք կառաջարկեն առավել արդյունավետ և նորարարական լուծումներ, կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերի իրագործման նպատակով:
Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն ՀՀ դրամ և տրամադրվելու է հինգ լավագույն նախագծերը ներկայացրած ընկերություններին՝ համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումարի չափով:
Հայտ հնարավոր է լրացնել այստեղ:
Գնահատման մեխանիզմին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. ապրիլի 3-ը ժամը 24։00։