Ministry of Labor and Social Affairs Will Work With The Women's from Regions
Հղումը՝ www.facebook.com
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերահաստատում է քաղաքականության մշակման գործում հնարավորինս ներառական և մասնակցային լինելու սկզբունքը՝ փորձելով լսելի դարձնել տարբեր խմբերի և տարածքների մարդկանց հարցերը:
Այս առումով ուրախ ենք տեղեկացնել, որ նախարարությունը նախաձեռնում է մարզային հանրային հանդիպումների շարք՝ կանանց տեղային հարցերը հավաքագրելու, եղած խնդիրներին ծանոթանալու և համատեղ լուծումներ գտնելու համար։
Հրավիրում ենք բոլոր մարզային հասարակական կազմակերպություններին և ակտիվ քաղաքացիներին՝ համատեղ քննարկման օրակարգ և նաև հանդիպման ժամանակացույց ձևավորելու։
Հանդիպման ժամանակ կարող եք ներկայացնել նաև ձեր առաջարկությունները հանդիպման հյուր Ժաննա Անդրեասյանին:
Հանդիպումը տեղի կունենա մայիսի 23, ժամը՝ 14:00-ին, քաղաք Գյումրիում, Անկախության հրապարակ 9 ա հասցեում (Անանիա Շիրակացի համալսարանի շենք, մուտքը բանկի կողքից, 2-րդ հարկ):
Խնդրում ենք նախապես հաստատել ձեր մասնակցությունը, նախապես կապ հաստատելով նամակի կամ /098/ 381 321 հեռախոսահամարով կապ հաստատելու միջոցով։