Mobile Kindergarten
Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ-ն մոբիլ մանկապարտեզների մասնագետների վերապատրաստման նպատակով ցանկանում է ձեռք բերել նախադպրոցական կրթության մասնագետների ինտերակտիվ դասընթացների մատուցման ծառայություն հետևյալ թեմաներով՝
Լոտ 1․ Երեխայի զարգացմանը նպաստող միջավայրը
Լոտ 2․ Նախադպրոցական կրթության ինտերակտիվ մեթոդները
Լոտ 3․ Մոբիլ մանկապարտեզներում երեխայի ուսուցման առանձնահատկությունները
Լոտ 4․ Նախադպրոցական կրթության պետական չափորոշիչները
Յուրաքանչյուր թեմայի ներկայացման տևողությունը պետք է լինի առնվազն 2 ժամ։ Մասնագետը պետք է կարողանա լսարանին տրամադրել թեմային համապատասխան բաժանվող նյութեր։
Հետաքրքրված մասնագետը պետք է մինչև հուլիսի 27-ը հետաքրքրության նամակ ներկայացնի [email protected] և [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներին՝ միաժամանակ ներկայացնելով CV-ն, մատուցվող նյութի հակիրճ նկարագրությունը (word եղանակով, կարող է լինել ենթավերնագրերով) , որ լոտի համար է դիմում և նշել 2 ժամ ինտերակտիվ դասընթացի կազմակերպման ակընկալվող հոնորարի չափը։ Բաժանվող նյութերը անհրաժեշտ կլինի ներկայացնել պայմանագրի կնքումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
Նշում՝ մասնագետների տեղափոխման, սուրճի և սննդի կազմակերպման ծախսերը հոգում է «Աստղացոլք» ՀԿ-ն։
Ծառայությունը ձեռք է բերվում «Մոբիլ մանկապարտեզները՝ որպես Հայաստանի գյուղական համայնքներում նախադպրոցական կրթության խնդրի լուծման նորարարական մոդել» ծրագրի շրջանակներում (Ծրագիր)։
Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Աստղացոլք» ՀԿ և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ կողմից։