We are small teams doing BIG things!
Published on: 06 December, 2018
"My Step" Foundation - New Vacancy
ԱՆՎԱՆՈՒՄ՝ Մշակութային ծրագրերի համակարգող
ՍԿԻԶԲ՝ Դեկտեմբերի 24, 2018 թ.
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍԱԿԸ՝ Ամբողջ դրույք
ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ՝ Երևան, Հայաստան
ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 13.12.2018, ժամը 18։00
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մշակութային ծրագրերի համակարգողը պատասխանատու է մշակութային ոլորտում Հիմնադրամի ռազմավարության մշակման, փորձագիտական խմբի ձևավորման, ծրագրերի գնահատման չափանիշների սահմանման, ընտրված ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Մշակել և Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացնել Հիմնադրամի մշակութային քաղաքականության ռազմավարությունը, ծրագրերի ընտրության չափանիշները:
- Ձևավորել հասարակական հիմունքներով գործող փորձագիտական խումբ՝ մշակութային ծրագրերի գնահատման համար:
- Համակարգել և վերահսկել մշակութային ուղղվածության նամակների, դիմումների, նախագծերի ստացման, խմբավորման, հետադարձ կապի պահպանման աշխատանքները:
- Ընտրել և փորձագիտական խմբի գնահատմանը ներկայացնել մշակութային ոլորտին վերաբերող նախագծերն ու առաջարկները:
- Անհրաժեշտության դեպքում վարչական և կազմակերպչական աջակցություն տրամադրել կազմակերպության տնօրենին:
- Ձևավորել և պահպանել հարաբերություններ մշակութային ոլորտի կազմակերպությունների, միջամտություններ իրականացնող դերակատարների հետ:
- Համակարգել Հիմնադրամի մշակութային ծրագրերի իրականացումը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ծրագրերի կառավարման ոլորտում
- Ստեղծագործ միտք
- Կազմակերպչական հմտություններ
- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Ժամանակի պլանավորման, բազմաթիվ առաջադրանքների համակարգման հմտություններ
- Միջանձնային հարաբերությունների հաստատման, թիմի կառավարման հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Հայաստանի մշակույթի ոլորտի, մշակութային քաղաքականության իմացություն
- Համաշխարհային մշակութային միտումների, լավագույն փորձի իմացություն
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի ու անգլերենի աշխատանքային իմացություն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (առավելագույնը 150 բառ) ուղարկել [email protected] էլ. փոստին՝ նամակի վերնագրի տողում նշելով «Մշակութային ծրագրերի համակարգող»: