We are small teams doing BIG things!
Published on: 21 August, 2020
New Generation NGO: Vacancy for a Trainer-Expert
Ծրագիր — «Խտրականության դեմ պայքար Հայաստանում»
Պաշտոնը՝
- Առաջնորդության և ակտիվիզմի փորձագետ,
- Մարդու իրավունքների պաշտպանության ներպետական և միջազգային մեխանիզմների թեմայով փորձագետ,
- Խոսքի ազատություն/սահմանփակումներ թեմայով փորձագետ,
- Խարանի և խտրականության արգելք թեմայով փորձագետ,
- Խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի փորձագետ
Տևողությունը — Պայմանագրային
Վայրը — Դասընթացի անցկացման վայր, ՀՀ
Աշխատանքի նկարագրություն
Պարտականությունները՝
- Հիմք ընդունելով ԼԳԲՏԻ համայնքի կարիքները և առաջնահերթությունները՝ կազմել դասընթացի մոդուլ,
- Պատրաստել սահիկահանդես (սլայդ) ՝ ներկայացնելով համապատասխան թեման իր բոլոր կոմպոնենտներով,
- Վարել դասընթաց մասնակիցների շրջանում և ներկայացնել հաշվետվություն դասընթացի անցկացման վերաբերյալ։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
- Հաղորդակցական հմտություններ;
- Համապատասխան ոլորտում կրթության կամ վերապատրաստումների առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Ստեղծագործական ջիղ։
Աշխատավարձը — Պայմանագրային
Դիմելու ընթացակարգը — Տվյալ թափուր հաստիքին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ Հայտադիմումը մինչև 2020 թ.-ի օգոստոսի 31-ը: