Office/Programs Manager: EPF North
Հայտարարության տեղադրման ամսաթիվ. 22.05.2021
Հայտարարության փակման ամսաթիվ. 10.06.2021
Վայրը. Իջևան, Հայաստան
Պաշտոնը. Գրասենյակի/Ծրագրերի ղեկավար Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի Հյուսիսային Մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ)
Աշխատավարձը․ մրցակցային, նախկին աշխատանքային փորձին համապատասխան
Պայմանագրի տևողությունը. 1 տարի՝ պայմանագրի երկարացման հեռանկարով
Աշխատանքի նկարագիր
Գրասենյակի/Ծրագրերի ղեկավարը պատասխանատու է ԵՀՀ ՀՄ արդյունավետ գործունեության կազմակերպման համար, ղեկավարում է Հիմնադրամի ընթացիկ ծրագրերը Հայաստանի Հյուսիսային շրջաններում, ինչպես նաև նպաստում է ԵՀՀ ՀՄ-ի ռազմավարության մշակմանն ու ֆոնդահայթհայթմանը:
Հիմնական գործառույթներ
Ծրագրերի կառավարում
- ԵՀՀ-ի ղեկավար կազմի հետ սերտ համագործակցելով մշակել և իրականացնել ԵՀՀ ՀՄ-ի ռազմավարությունը.
- Կազմակերպել և վերահսկել ծրագրերի գործողությունները (խորհրդակցելով ԵՀՀ թիմի հետ).
- Ղեկավարել ԵՀՀ ՀՄ այլ աշխատակիցներին.
- Խորհրդակցելով ԵՀՀ ֆինանսական թիմի հետ կառավարել ծրագրերի բյուջեները.
- Անհրաժեշտության դեպքում իրականացնել ծրագրերի մշտադիտարկում.
- Պատրաստել ընթացիկ հաշվետվություններ. ուղարկել բովանդակային և ֆինանսական հաշվետվությունները համապատասխան դոնոր(ներ)ին՝ համաձայնեցնելով դրանք ծրագրային գործընկերների, ԵՀՀ ղեկավարության հետ.
- Իրականացնել ծրագրերի համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնումներ՝ առաջնորդվելով ԵՀՀ քաղաքականություններով և ընթացակարգերով.
- Համակարգել և իրականացնել ԵՀՀ ՀՄ-ի ֆոնդահայթհայթումը՝ համագործակցելով ԵՀՀ ծրագրային թիմերի հետ.
- Պատրաստել և տարածել հրատարակչական և կայքէջի նյութեր ԵՀՀ ՀՄ-ի ծրագրերի վերաբերյալ, կամ կազմակերպել պատրաստումը և տարածումը.
- Ընդլայնել ԵՀՀ ՀՄ-ի շահառուների շրջանակը և ակտիվորեն ներգրավել նրանց ծրագրային գործունեության մեջ.
- Անհրաժեշտության դեպքում ներկայացնել Հիմնադրամը հանդիպումների և քննարկումների ժամանակ.
- Կատարել ԵՀՀ տնօրենի կողմից հանձնարարված այլ պարտականություններ:
Գրասենյակային աշխատանքների համակարգում
- Իրականացնել ԵՀՀ ՀՄ գրասենյակի վարձակալության և գրասենյակային պարագաների մատակարարման համար անհրաժեշտ աշխատանքները.
- Վերահսկել գրասենյակի գույքագրման գործընթացները՝ ներառյալ ապրանքների գնումները, կահույքի և այլ հարմարությունների պահպանումը՝ հետևելով ԵՀՀ քաղաքականությանը և ընթացակարգերին.
- Համակարգել տեղական և միջազգային գործընկերների այցելությունները դեպի ԵՀՀ ՀՄ, անհրաժեշտության դեպքում նաև փոխադրումների, ընդմիջման և գիշերակացի կազմակերպումը.
- Պահպանել գրասենյակի փաստաթղթավորման և արխիվացման համակարգերը՝ անցանց և առցանց նամակագրության և այլ հաղորդակցությունների համար:
Պահանջվող որակավորումները
- Բարձրագույն կրթություն՝ նախընտրելի է սոցիալական գիտությունների, շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատանքների կամ բիզնես կառավարման ոլորտներում.
- Առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ՝ նախընտրելի է ՀԿ ոլորտում և (կամ) բիզնեսում.
- Ծրագրերի մշակման և կառավարման մեթոդների և գործիքների իմացություն.
- Ծրագրերի ռազմավարության մշակման և իրականացման փորձ.
- Հայաստանում քաղաքացիական հասարակության ոլորտի գործունեության, մարտահրավերների ու հնարավորությունների իմացություն.
- Դոնոր համայնքի կողմից, հատկապես՝ Տավուշի և Լոռու մարզերում իրականացվող ծրագրերի իմացություն.
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն):
Պահանջվող հմտություններ
- Զարգացման ծրագրերի մշակման և կառավարման գերազանց հմտություններ.
- Տեքստեր / ծրագրային առաջարկներ գրելու հմտություններ.
- Հաղորդակցական հմտություններ, մասնավորապես `գաղափարները արդյունավետ կերպով արտահայտելու ունակություն.
- Վերլուծական հմտություններ և խնդիրների առաջացման դեպքում գործնական լուծումներ առաջադրելու ունակություն.
- Քննադատական մտածողության հմտություններ և մեդիա խոսույթի վերաբերյալ դատողություններ անելու կարողություններ.
- Հասուն դատողություններ և որոշումներ կայացնելու ունակություններ.
- Ժամանակի կառավարման հմտություններ.
- Մանրամասների հանդեպ ուշադրություն.
- Սուղ ժամկետներ սահմանելու և դրանց հետևելու կարողություն` ներառյալ մի քանի առաջադրանքներ միաժամանակ կատարելու և արագ զարգացող միջավայրում սթրեսը կառավարելու ունակություններ.
- Թիմում աշխատելու կարողություններ և հանդուրժողականություն. տարբեր տեղական և միջազգային դերակատարների հետ աշխատելիս անձնական նախապաշարմունքներն ու կարծրատիպերը հաղթահարելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված դիմորդները պետք է ուղարկեն ուղեկցող նամակ՝ նկարագրելով պաշտոնին իրենց համապատասխանելիությունը և ինքնակենսագրությունը՝ անգլերեն կամ հայերեն տարբերակներով մինչ 2021 թ.-ի մայիսի 10-ը՝ [email protected] էլ. հասցեին:
Թեմա դաշտում խնդրում ենք մուտքագրել պաշտոնի անվանումը. Գրասենյակի/Ծրագրերի ղեկավար և Ձեր անուն-ազգանունը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրության առաջին փուլ անցած թեկնածուները: