Open Call for Educational Programs
ՀՀ ՔԿՀ-ներում կրթական ծրագրեր իրականացնելու ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթ
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող "Հանուն մարդու իրավունքների․ կրթությունը քրեակատարողական հիմնարկներում" ծրագրի շրջանակում հայտարարում է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրեր իրականացնելու ենթադրամաշնորհային մրցույթ։
Մրցույթին կարող են դիմել այն ՀԿ-ները, որոնք՝
-Աշխատում են ռիսկային և խոցելի խմբերի հետ,
-Ունեն ծրագրերի իրականացման փորձ (առնվազն 2 տարի, կրթական, սոցիալ-հոգեբանական, զբաղվածության և այլ ծրագրերի),
-Պատրաստակամ են իրականացնելու կրթական ծրագրեր քրեակատարողական հիմնարկներում իրավախախտում կատարած անձանց մասնակցությամբ,
-Պատրաստակամ են համագործակցել ՀՀ Քրեակատարողական հիմնարկների վարչակազմի և համապատասխան այլ մարմինների հետ,
Խրախուսելի է մարզային ՀԿ-ների մասնակցությունը։
Մրցույթը բաղկացած է լինելու 3 փուլից․
1-ին փուլ։ Ներկայացվում է հայտը և նախնական գաղափարի հակիրճ նկարագիրը (կարող է փոփոխության ենթարկվել 3-րդ փուլում)
2-րդ փուլ։ Մասնակցություն դասընթացին (ցանկալի է)
3-րդ փուլ։ Ծրագրի գաղափարի ամբողջական ներկայացում։
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի 3000-ից 5000 եվրո գումար:
Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը 3-ից 6 ամիս է։
Ծրագրի իրականացման վերջնաժամկետներ։
Հոկտեմբերի 22։ Հայտի լրացում և նախնական գաղափարի ներկայացում։
Հոկտեմբերի 25։ 1-ին փուլը հաղթահարած ՀԿ-ների տեղեկացում։
Նոյեմբերի 1-ին շաբաթ։ Դասընթաց ՀԿ-ների համար (երկօրյա դասընթաց)։
Նոյեմբերի 10։ Ծրագրի ամբողջական գաղափարի ներկայացում։
Նոյեմբերի 20։ Հաղթող ՀԿ-ների տեղեկացում։
Հունվար 2020։ Ծրագրերի մեկնարկ ըստ ներկայացված ժամանակացույցի։
Տեղեկացնում ենք, որ հետադարձ կապ է հաստատվելու միայն 1-ին փուլը հաղթահարած մասնակիցների հետ:
Մրցույթին առնչվող հարցերի պարագայում կարող եք կապ հաստատել
ծրագրի համակարգող Միշա Թադևոսյանի հետ՝ նամակ հղելով [email protected] էլեկտրոնային հասցեին։