Open Call of Short Videos from Sose NGO (in Armenian)
Ծառայության անվանում՝ Կանանց և տղամարդկանց հիմնահարցերի բացահայտման և լուսաբանման նպատակով կարճ տևողությամբ տեսանյութերի պատրաստում
Ծառայության իրականացման վայրը՝ ք․ Գորիս, Սյունիք, ՀՀ
Ծառայության տրամադրման ժամանակը՝ 2022թ․ ապրիլից սկսած
Դիմելու վերջնաժամկետը՝10 մարտի, 2022 թ․
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» հասարակական կազմակերպությունը հայտարարում է տեսանյութերի պատրաստման մրցույթ՝ կանանց և տղամարդկանց հիմնախնդիրների և տարբեր ոլորտներում նրանց քաղաքացիական մասնակցությանն առնչվող հարցերի լուսաբանման նպատակով։ Տեսանյութերը պատրաստվելու են ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների մասին և բովանդակային մասով աջակցելու նպատակով։
Առաջադրանք․
Պատրաստել առնվազն 10 րոպե տևողությամբ 4 թեմատիկ տեսանյութ կանանց և տղամարդկանց առչվող խնդիրների, հանրային կյանքում ու որոշումների կայացման գործընթացներում նրանց մասնակցականության բարձրացման ու դրան խոչընդոտող հարցերի, հնարավոր լուծումների վերաբերյալ՝ համագործակցելով Սոսե կազմակերպության անձնակազմի և փորձագետների հետ։
Ակնկալվում է, որ նախագծի արդյունքում վեր կհանվեն Սյունիքում ներառող բնակավայրերում ապրող կանանց և տղամարդկանց հուզող խնդիրները և կարիքները, դրանց լուծման համար իրենց տեսլականն ու առաջարկությունները։ Տեսանյութերում ցանկալի է քննարկվեն քաղաքականությունների մշակման հարցում դերակատարություն ունեցող պետական ու ոչ պետական կառույցների ներկայացուցիչների կարծիքներն ու դիտարկումները։
Պատրաստված տեսանյութերը հասանելի կլինեն կազմակերպության և գործընկեր կազմակերպությունների պաշտոնական կայքերում և սոցիալական հարթակներում, անհրաժեշտության դեպքում կհեռարձակվեն առցանց և ոչ առցանց ԶԼՄ-երով։
Դիմելու կարգը
Մրցույթին կարող են դիմել ստեղծագործող անհատներ, խմբեր և ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպություններ։ Տեսանյութերը պետք է ունենան Full HD ֆորմատ և ձայնի բարձր որակ։
Մրցույթին մասնակցելու այլ պահանջներ․
Հայտատուն պետք է ներկայացնի իր կողմից պատրաստված նախկին աշխատանքներից մեկ կամ ավելի նմուշներ` անկախ թեմայից (նմուշների հղումներ)
- Նշել ծառայությունների մատուցման համար պահանջվող գումարը
- Ցանկալի է, որ սցենարի հեղինակը և ռեժիսորը ունենան համատեղ աշխատանքի փորձ, որը կդիտվի որպես առավելություն
- Նշել ժամկետներ, թե որքա՞ն ժամանակահատված կպահանջվի 4 տեսանյութերի պատրաստման համար (փուլ առ փուլ աշխատանքի կազմակերպման իրատեսական գրաֆիկ)
- Ստեղծագործողի/ստեղծագործող խմբի անդամների ինքնակենսագրական
- Այլ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք կհամարեք հայտի պահանջները բավարարող։
Բոլոր հայտերը կդիտարկվեն ԴԱՏԱ ծրագրի գործընկերների համատեղ աշխատանքային խմբի կողմից։
Հայտն ուղարկելու վերջնաժամկետը՝ մարտի 10, 2022թ։ Հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Բաց մրցույթի բոլոր պահանջներին համապատասխանող հայտատուին արդյունքների մասին կտեղեկացվի 2022թ մարտի 15-ին:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք գրել [email protected] էլ․հասցեին։
ԴԱՏԱ Ծրագիրն իրականացվում է ԴԱՏԱ կոնսորցիումի (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ՍՈՑԻԵՍ փորձագիտական կենտրոն, Բուն TV հիմնադրամ, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ, ՍՈՍԵ կանանց հիմնահարցեր ՀԿ) կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործընկերությամբ և օժանդակությամբ։
Սույն բաց մրցույթը իրագործվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Մրցույթի հայտարարության բովանդակությունը միմիայն «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ին է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: