CRRC-Armenia: Open data course
Source: CRRC-Armenia
ՀՌԿԿ–Հայաստանը «Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագրի շրջանակներում հայտարարում է «ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՍԸՆԹԱՑ» քառօրյա դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունման մեկնարկի մասին։
Դասընթացներին կարող են մասնակցել ստորև նշված ոլորտներում/կազմակերպություններում աշխատող մասնագետները։
-
Վերլուծական կենտրոններ (Think Tanks)1 (դիմելու վերջնաժամկետ՝ 26.02.2021)
-
Քաղհասարակության կազմակերպություններ (դիմելու վերջնաժամկետ՝ 08.03.2021)
-
ԲՈՒՀ2 (դիմելու վերջնաժամկետ՝12.03.2021 )
-
Մեդիա (դիմելու վերջնաժամկետ՝ 22.03.2021) (Գորիս)
-
Վիճակագրություն և ժողովրդագրություն (դիմելու վերջնաժամկետ՝ 26.03.2021)
-
Տեղական ինքնակառավարում (դիմելու վերջնաժամկետ՝ 05.04.2021) (Դիլիջան)
-
Կառավարություն3 (դիմելու վերջնաժամկետ՝ 09.04.2021)
Դասընթացավարներն են՝
-
Հայկազ Ֆանյանը՝ Modex ընկերության տնօրեն
-
Շուշան Դոյդոյանը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
-
Սեդրակ Մկրտչյանը՝ տվյալների վիզուալացման փորձագետ
-
ՀՌԿԿ–Հայաստանի տվյալների հավաքագրման և վերլուծության մասնագետները
Դասընթացի թեմաներն են՝
-
Ի՞նչ են բաց տվյալները։ Ինչու՞ են կարևոր բաց տվյալները։ Բաց տվյալների կառավարումը։
-
Ինչպե՞ս մշակել բաց տվյալների ծրագիր։ Տվյալների ձեռքբերում, վերլուծություն։
-
Տեղեկատվության մատչելիություն։
-
Անձնական տվյալների մշակում և պաշտպանություն։
-
Տվյալների վիզուալացում
Դասընթացները տեղի կունենան 2021թ մարտ և ապրիլ ամիսներին Երևանում (մեդիայի և տեղական ինքնակառավարման ոլորտի աշխատակիցների դասընթացները տեղի կունենան համապատասխանաբար Գորիսում և Դիլիջանում)։ Յուրաքանչյուր ոլորտի մասնակիցների դասընթացի տևողություն 4 օր է։ Մասնակցությունը դասընթացներին անվճար է։ Անհրաժեշտության դեպքում ՀՌԿԿ–Հայաստանը կհոգա մարզերից և Արցախից մասնակիցների ճանապարհածախսը։ Դասընթացին մասնակցելու համար լրացրեք առցանց դիմումի ձևը հետևյալ հղումով՝ https://forms.gle/KcXVtGTgjRWuZk7D6։ Դասընթացն ավարտած մասնակիցները կստանան մասնակցության վկայագիր։
Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարել (010) 574898 (103) հեռախոսահամարին։
-
Այդ թվում ԲՈՒՀ–երում գործող վերլուծական կենտրոնների աշխատակիցները
-
ԲՈՒՀ–երի և ֆակուլտետների աշխատակիցներ
-
Կառավարության ենթակայության տակ գտնվող նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ
Ծրագրի մասին
«Հայաստանում ժողովրդավարության իրականացումը բաց տվյալների միջոցով» ծրագիրն իրականացվում է ՀՌԿԿ–Հայաստանի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է մասնագիտական տարբեր շրջանակներում բարձրացնել տվյալների հետ աշխատանքի որակը և սերմանել բաց տվյալների մշակույթի սկզբունքները։
ՀՌԿԿ–Հայաստանի մասին
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանն իր գործունեությունն սկսել է 2003 թվականին՝ որպես Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում հիմնված Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների ցանցի մաս: Երկար տարիներ զարգանալով Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ՝ 2013թ ՀՌԿԿ-Հայաստանն ստացել է անկախ հիմնադրամի կարգավիճակ՝ շարունակելով հետամտել հասարակագիտական հետազոտություններն ու հանրային քաղաքականության վերլուծությունը խթանելու հիմնական առաքելությունը: