Open discusion on the topic of "The attacks and violence against journalists. 2015-2016 " (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
Նոյեմբերի 3-ին` ժամը 17:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ՝ «Հարձակումներն ու բռնությունները լրագրողների նկատմամբ. 2015-2016» թեմայով քննարկման:
2015-ին #ElectricYerevan-ին բռնության ենթարկվեց 13 լրագրող, խոչընդոտվեց 24 լրագրողի մասնագիտական գործունեությունը:
2016-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին բռնության ենթարկվեց 19 լրագրող, խոչընդոտվեց 8 լրագրողի մասնագիտական գործունեությունը:
Երկու դեպքում էլ որեւէ մեկը չի պատժվել:
Նույնիսկ «խաղաղ» եւ չլարված ժամանակներում լրագրողները ենթարկվում են հարձակումների՝ հանրային գործիչներին անհարմար հարցեր տալու, պարզապես իրենց աշխատանքը կատարելու համար:
- Ինչպե՞ս դիմակայել հարձակումներին ու բռնություններին:
- Ի՞նչ դեր կարող են կատարել գործընկեր լրատվամիջոցներն ու մեդիա կազմակերպությունները նման իրավիճակներում:
Քննարկումը կտեւի 2 ժամ եւ բաց է թեմայով հետաքրքրված անձանց եւ լուսաբանման համար։
Սպասում ենք ձեզ նոյեմբերի 3-ին` ժամը 17:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Աննա Բարսեղյանին, հեռ՝ 010 58 36 20; 011 58 36 20, 095 701 731, էլ. փոստ՝[email protected]:
«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետեւ հրավեր են ստանում մասնակցելու նաեւ հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով: