Kolba lab - Open Ideas Competition (Armenian)
Գաղափարների բաց մրցույթը չունի որևէ թեմատիկ սահմանափակում ու վերջնաժամկետ։ Դուք եք հիմնավորում խնդիրը, դուք եք առաջարկում նորարար լուծումը, իսկ մենք օգնում ենք ձեզ մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով:
Մենք փնտրում ենք հենց Ձեզ՝ նորարար մտքերով, ստեղծագործ մտածողությամբ նախաձեռնողի, ով ուզում է փոփոխություն տեսնել իրեն շրջապատող միջավայրում: Եթե սոցիալական խնդիրներ եք տեսնում ձեր շուրջ, պատրաստ եք հստակ քայլեր ձեռնարկել լուծումն իրականացնելու համար, դիմեք մեզ: Չկա սխալ գաղափար, եթե ունեք խնդրի հստակ ընկալում ու պատկերացում, թե ինչպես պետք է այն լուծել, պարզապես լրացրեք հայտը:
Ներկայացրած գաղափարների վերաբերյալ նորությունները կհրապարակվեն եռամսյակը մեկ:
Ինչպես է կարելի հնարավորինս արդյունավետ արձագանքել 21-րդ դարի սոցիալական, տնտեսական, բնապահպանական մարտահրավերներին: Ավանդաբար լուծումները մշակվում են կառավարման վերին օղակներում: Ծառայությունների հասցեատերը որպես կանոն ուղղակիորեն չի մասնակցում որոշումների կայացման ու ծառայութունների մշակման գործընթացին: Կոլբա լաբը հավատում է, որ որոշումների ընդունման ուղղահայաց ու հիերարխիկ մոտեցումը չի համապատասխանում ժամանակակից հասարակության պահանջներին: Քաղաքացիների ստեղծագործ ու նորարար մտածելակերպը Հայաստանում առկա հսկայական ռեսուրս է, որի օգտագործումը մեծ հնարավորություններ է բացում զարգացման ծրագրեր իրականացնելու համար:
Եթե դուք հստակ տեսնում եք խնդիր ու վստահ եք, որ կարող եք իրականացնել նախագիծ, որն այն կլուծի, դիմեք մեզ: Նշանակություն չունի, թե նախագիծը որ փուլում է ՝ գաղափարի մշակման ու զարգացման, թե իրականացման: Կոլբա լաբը պատրաստ է միանալ ու օգնել ձեզ ցանկացած պահի:
Ձեր գաղափարը կարող է իրենից ներկայացնել նոր ապրանքի կամ ծառայության առաջարկ, ապրանքի տարածման նոր միջոց կամ միգուցե առկա ապրանքի ու/կամ ծառայության մատուցման այլընտրանքային տարբերակ կամ միգուցե առաջարկեք ապրանքի վերամոդելավորում՝ հարմարացնելու բնակչության որոշակի խմբին: Տարբերակները շատ-շատ են…Մենք կսպասենք ձեր առաջարկներին:
Ոգեշնչում ե՞ք փնտրում:
Եթե հեշտությամբ տեսնում եք խնդիրները, սակայն չեք կարողանում դրանց արդյունավետ լուծումներ մտածել, փորձեք օգտվել մեր «մուսայի օգնական» գործիքից:
Հղումը՝ http://kolba.am/en/challenge/6/