Open Lesson. Social Business vs Traditional Business (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
Եկե՛ք զբաղվենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ բիզնեսով, որպեսզի ԱՎԱՆԴԱԿԱՆ բիզնեսը չզբաղվի մեզանով
- Ի՞նչ է Սոցիալական բիզնեսը,
- Ինչո՞ւ է հենց Սոցիալական բիզնեսը Հայաստանի տնտեսական զարգացման նախապայման,
- Որո՞նք են Ավանդական և Սոցիալական բիզնեսների տարբերությունները,
- Որո՞նք են Սոցիալական բիզնեսի առավելությունները,
- Որո՞նք են Սոցիալական բիզնեսի առանձնահատկությունները,
- Ի՞նչ է պետք Սոցիալական բիզնեսով զբաղվելու համար:
«Ապրիր երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան
կենտրոնը կազմակերպում է ԱՆՎՃԱՐ դասերի շարք Սոցիալական բիզնեսի մասին:
Նրանք, ովքեր մտահոգ են իրենց երկրի և հատկապես իրենց համայնքի զարգացման հարցերով, ովքեր հետաքրքրված են բիզնեսի այս տեսակով, ովքեր ցանկանում են գումար աշխատել նորարարական եղանակներով ու ստեղծագործաբար ԱՐԺԵՔ ստեղծել, ապա եկե՛ք զբաղվենք ՍՈՑԻԱԼԱԿԱՆ բիզնեսով, որպեսզի ԱՎԱՆԴԱԿԱՆ բիզնեսը չզբաղվի մեզանով:
Մեր առաջին հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 19:00, կխոսենք Սոցիալական ձեռնարկատիրության մեջ նյութական ու ոչ նյութական արժեքների բալանսավորման արդյունքի մասին:
Մուտքն ազատ է: Գրանցումն այստեղ՝ https://goo.gl/forms/RRepCbZwfPtCJvkA2
Հանդիպումները նախատեսվում են անցկացնել մինչև 22.12.2016թ:
Մասնակցությունն Անվճար է:
Հանդիպումները կվարեն գործառնական փորձառություն ունեցող բիզնես թրեյներ Կարեն Հ. Սարգսյանը, Գոռ Հովհաննիսյանը և ոլորտի այլ փորձագետներ:
Բաց դասի ավարտից հետո, երբ Դուք կգտնեք ձեռնարկատիրոջ Ձեր տիպը և կհասկանաք, որ Դուք պատկանում եք հենց Սոցիալական ձեռնարկատիրոջ տեսակին, ապա մեր թիմը իր հետագա խորհրդատվությամբ կօգնի Ձեզ իրագործել Ձեր գաղափարն ու նախաձեռնությունները:
Մանրամասների համար զանգահարել 096002383, 055514454 հեռախոսահամարներով կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին:
#ՍոցիալականբիզնեսvsԱվանդականբիզնես
#Արժեք
#ԲացԴաս
#Սոցիալականբիզնես