Workshop for Journalists
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը՝ Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ իրականացվող «Հետազոտել, բայց ինչպե՞ս: Հետաքննական աշխատանքը լրագրության մեջ» նախագծի շրջանակներում կայանալիք վորքշոփին մասնակցելու համար հայտարարում է մրցույթ:
Նախագիծը նպատակ է հետապնդում բարելավել մասնակիցների լրագրողական հմտությունները՝ նրանց ուշադրությունը սեւեռելով հասարակական խնդիրների լուծման հարցում լրագրողի ունեցած դերի վրա:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է յոթօրյա վորքշոփ Երեւան եւ Դիլիջան քաղաքներում: Վորքշոփն անց է կացվելու գերմանացի եւ տեղացի փորձագետների կողմից:
Բացի սեմինար-պարապունքներից, մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու ինքնուրույն լրագրողական աշխատանքի, որի արդյունքները հրապարակվելու են հայաստանյան լրատվամիջոցներում: Ինքնուրույն աշխատանքների թեմատիկան՝ չսահմանափակվելով նշվածով, կարող է ներառել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ «Եվրաինտեգրումը որպես զարգացման ուղղություն», «Խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին» եւ այլն:
Վորքշոփի իրականացումը նախատեսվում է 2016 թվականի ապրիլի 1-ին տասնօրյակում:
Մրցույթին կարող են դիմել անձինք, ովքեր ունեն որպես լրագրող աշխատելու փորձառություն կամ սովորում են Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները [email protected] էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն հետեւյալ փաստաթղթերը.
- Ինքնակենսագրություն (CV) հայերեն՝ նշելով հաղորդակցման միջոցները,
- Հետաքրքրության նամակ, ոչ ավելի քան 400 բառ (ներկայացնելով նախկին փորձառնությունը (առկայության դեպքում), լրագրողական հետաքրքությունների շրջանակը, վորքշոփում իր մասնակցության անհրաժեշտության ու ակնկալիքների հիմնավորումը, ինքնուրույն աշխատանքի թեման եւ դրա ընտրության նպատակահարմարությունը):
Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի մարտի 15-ը:
Վորքշոփի մասնակիցների թվաքանակը սահմանափակ է՝ ընդամենը 14 մասնակից:
Նախագծի շրջանակներում կազմակերպիչները հոգալու են մասնակիցների հետեւյալ ծախսերը.
- Տրանսպորտային ծախսերը՝ Երեւան-Դիլիջան-Երեւան ուղղություններով,
- Դիլիջանում գիշերակացի եւ սննդի ծախսերը:
Վորքշոփի արդյունավետությունն ապահովելու համար մասնակիցներից կարող է պահանջվել համակարգչի առկայություն:
Վորքշոփի արդյունքներով մասնակիցներին տրամադրվելու է մասնակցության հավաստագիր:
Աղբյուրը՝ www.media.am