Opportunity. Alternative Dispute Resolution Researcher
Կազմակերպության և ծրագրի մասին.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) առաքելությունն է հզորացնել մարդկանց`հասնելու էական փոփոխությունների սոցիալական արդարության և տնտեսության ոլորտներում և իրականացնել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը:
ԵՀՀ-ն իրականացնում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագիր (Ծրագիր), որի շրջանակներում ԵՀՀ-ն նպատակ ունի աջակցել դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանը և համագործակցության հարթակների ստեղծմանը։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։
Հետազոտության նկարագրություն.
Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել իրավական վեճերը արտադատական կարգով։ ՀՀ-ում գործում են ՎԱԼ մի շարք ընթացակարգեր, ինչպիսիք են արբիտրաժը, hաշտարարությունը (մեդիացիան): Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն ՀՀ-ում այլընտրանքային նշված միջոցների կիրառման վերաբերյալ, վեր հանել առկա խնդիրներն ու ներկայացնել առաջարկություններ։ Աշխատանքը կատարվելու է միջազգային փորձագետի հետ համատեղ։
ԵՀՀ-ն հայտարարում է ՀՀ-ում գործող արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության վերաբերյալ հետազոտողի մրցույթ․
Տեխնիկական առաջադրանք․
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեությունը /առկա մարմիններ, վիճակագրություն, լուծված վեճերի բնույթ և այլն/,
- Ուսումնասիրել ՀՀ-ում արբիտրաժային մարմինների, ինչպես նաև հաշտարարության գործունեության իրավական և ոչ իրավական խոչընդոտները,
- Մշակել առաջարկություններ արբիտրաժային մարմինների և հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ,
- Ուսումնասիրությունը ներկայացնել շահագրգիռ կողմերի հետ հանդիպումների ժամանակ։
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում,
- 3 տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
- զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ,
- վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- ՀՀ դատաիրավական բարեփոխումներին նպաստելու պատրաստակամություն։
Դիմելու կարգը և վերջնաժամկետը․
Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են ներկայացնել իրենց
- ինքնակենսագրականը (CV),
- հետազոտության մեթոդաբանական նկարագրություն
- աշխատանքի հակիճ բյուջե
հետազոտական աշխատանքի որևէ նմուշ/հղում՝ ուղարկելով ծրագրի օգնական Անահիտ Խաչատրյանին [email protected] հասցեով մինչև 2019 թ․ դեկտեմբերի 6-ը, ներառյալ, նամակի վերնագրում նշելով՝ «ՎԱԼ հետազոտության հայտ»։