We are small teams doing BIG things!
Published on: 11 May, 2018
Opportunity for young people to start or develop their business initiatives (Armenian)
Աղբյուրը՝ jinishian.org
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը:
Ծրագիրն ուղղված է բոլոր այն երիտասարդներին, որոնք ունեն.
- ցանկություն սկսելու իրենց սեփական բիզնեսը,
- նոր սկսած բիզնես (մինչև 1 տարի գործունեությամբ) և պայքարում են այն կայացնելու համար,
- գործող բիզնես (մինչև 4 տարի գործունեությամբ) և ցանկանում են այն առավել ընդլայնել և զարգացնել:
Անդամակցելով Երիտասարդ ձեռներեցների միջազգային ցանցին (YBI), որը գտնվում է Միացյալ Թագավորությունում և գործում է աշխարհի 47 երկրում` «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը սույն ծրագրի շրջանակում մշակել է նոր մոտեցումներ և մեխանիզմներ՝ երիտասարդ ձեռներեցներին երկարատև համապարփակ աջակցություն ապահովելու նպատակով:
Հետևաբար, հաշվի առնելով նոր մոտեցումները, սույն ծրագիրը բաղկացած է լինելու հետևյալ փուլերից`
ՓՈՒԼ 1. Ընտրության առաջին փուլի արդյունքում գրեթե բոլոր դիմորդները մասնակցում են բիզնես գաղափարների մշակման և զարգացման դասընթացին:
ՓՈՒԼ 2. Ընտրության երկրորդ փուլի արդյունքում ընտրյալները մասնակցում են բիզնեսի պլանավորման և կառավարման թեմայով վերապատրաստման գործնական դասընթացին:
ՓՈՒԼ 3. Դասընթացի մասնակիցները մշակում և ներկայացնում են իրենց բիզնես ծրագրերը:
ՓՈՒԼ 4. Բարձր գնահատված իրատեսական և նորարական գաղափարներով բիզնես ծրագրերը ստանում են արտոնյալ վարկեր:
ՓՈՒԼ 5. Վարկ ստացած երիտասարդ ձեռներեցներին տրամադրվում է շարունակական (մինչև 5 տարի) տեխնիկական աջակցություն, որն ուղղորդվում է փորձառու ձեռներեցների, բիզնես խորհրդատուների, նեղ փորձագետների և այլ մասնագետների աջակցությամբ:
Դիմումի ձևը և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի վեբ կայքը www.jinishian.org կամ զանգահարել Վորլդ Վիժն տարածքային զարգացման ծրագրի գրասենյակ.
- Մարզ Լոռի, կոնտակտային անձ` Լիլիթ Մելիքսեթյան, հեռ. 095 005415, [email protected]
- ք. Վարդենիս, կոնտակտային անձ՝ Էվրիկ Ղազարյան, հեռ. 093 096 096, [email protected]
- ք. Ճամբարակ, կոնտակտային անձ՝ Ալեքսանդր Քեշիշյան, հեռ. 095 005 472, [email protected]
- ք. Գավառ, կոնտակտային անձ` Աստղիկ Հովեյան, հեռ. 095 005443, [email protected]
- Մարզ Շիրակ, կոնտակտային անձ`Արշակ Տերյան, հեռ. 095 005 841, [email protected]
Լրացված դիմումներն ուղարկել վերոնշյալ էլեկտրոնային հասցեներից մեկով՝ կախված Ձեր բնակության վայրից:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 31-ը:
Training