Opportunity to take part in "Become an Example" campaign
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է:
Երկու երեխաների մայրն իր օրինակով հասկացել է՝ անհրաժեշտ է ստեղծել մի վայր, որտեղ միաժամանակ և´ երեխաներն ապահով կլինեն, և´ մայրիկները կկարողանան առանց երեխաների զրուցել, սուրճ խմել, ժամանակ անցկացնել:
«Կանայք պետք է լինեն շատ համարձակ, և երբ դու դիմում ես այդ համարձակ քայլին՝ միշտ ինչ-որ հրաշք է կատարվում: Ցանկացած դժվարության մեջ ես հիշում եմ՝ հանուն իմ ընտանիքի պետք է լինեմ ուժեղ, պետք է լինեմ սթափ»,- ասում է Աննա Մինասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
https://www.youtube.com/watch?v=8V4KoCX4Vqg&feature=youtu.be
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։