Peacebuilding training for youth in Tavush region
Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան և Իջևան համայնքներում բնակվող երիտասարդներին հրավիրում ենք մասնակցելու «Երիտասարդների դերը որոշումների կայացման և խաղաղարարության գործընթացներում» դասընթացների շարքին։ Դասընթացները բաղկացած են 4 մոդուլներից՝ յուրաքանչյուրը նախատեսված կես օրվա համար։ Դասընթացները կազմակերպվելու են Բերդում, Նոյեմբերյանում և Իջևանում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում։
Այսպիսով, եթե դու՝
- 16-25 տարեկան ես,
- Ապրում ես Բերդում, Նոյեմբերյանում կամ Իջևանում,
- Երազում ես դառնալ երիտասարդ առաջնորդ,
- Որոշել ես կարևոր դեր ունենալ որոշումների կայացման գործընթացներում, ապա բաց մի՛ թող այս հրաշալի հնարավորությունը։
Դասընթացի բոլոր 4 մոդուլներին մասնակցած երիտասարդները կստանան մասնակցության վկայական։
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից օնլայն հայտադիմումը (shorturl.at/abR24) կամ [email protected] հասցեին ուղարկել ինքնակենսագրական (ռեզյումե)՝ նամակի վերնագրում նշելով, թե որ համայնքի խմբում եք ուզում ընդգրկվել։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 25-ն է:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (060) 651500, (077) 772505 հեռախոսահամարներով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Դասընթացներն իրականացվում են Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ։ Մոդուլներում ներառված նյութերը հեղինակներինն են և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման հետ։