Persephone Miel Fellowship: 2016 Call for Applications (Armenian)
Պուլիտցերյան կենտրոնի եւ Ինտերնյուսի համատեղ կրթաթոշակը նախատեսված է օգնելու զարգացող երկրների լրագրողներին` լուսաբանելու այն թեմաները, որոնք միշտ ցանկացել են, եւ հնարավորություն տալու ավելի լայն` միջազգային լսարան ձեռքբերելու:
Կրթաթոշակին կարող են դիմել հաստիքային լրագրողներն ու ֆրիլանսերները, գրողները, լուսանկարիչները, ռադիոյում աշխատողները, կինոգործիչները եւ մեդիա մասնագետները, որոնք ցանկանում են նյութեր անել իրենց երկրներից:
Դիմողները պետք է լավ տիրապետեն անգլերենին: Հայտը պետք է ներկայացվի անգլերենով:
Ճգնաժամի լուսաբանման պուլիտցերյան կենտրոնը կտրամադրի 5000 ԱՄՆ դոլար ճամփորդական դրամաշնորհ` մեծ կարեւորության թեմաներին եւ տարածաշրջաններին անդրադառնալու համար, որոնք կամ չեն լուսաբանվել, կամ քիչ են լուսաբանվել մեդիայում:
Դիմելու վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 1-ը:
Կրթաթոշակի եւ դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ: