"Personal Data Published in Media" Discussion (Armenian)
Մարտի 24-ին` ժամը 15:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ «Անձնական տվյալների հրապարակումը մեդիայում» թեմայով քննարկման, որը տեղի կունենա «Ակումբ» սրճարանում:
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը եւ վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանը կներկայացնեն, թե որոնք են անձնական տվյալները, եւ ինչպիսին է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը:
Կքննարկենք, թե ինչպես կարելի է անձնական տվյալներն օգտագործել մեդիայում՝ առանց օրենքը եւ լրագրողական էթիկան խախտելու:
Սպասում ենք ձեզ մարտի 24` ժամը 15:00-ին «Ակումբ» սրճարանում: Հասցեն՝ Թումանյան 40: Մուտքը՝ Սպենդիարյան փողոցից:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Աննա Բարսեղյանին, հեռ՝ 010 58 36 20; 011 58 36 20, էլ. փոստ՝[email protected]:
«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետեւ հրավեր են ստանում մասնակցելու նաեւ հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով: