POLICY RESEARCH FELLOWSHIP FALL 2019
Ծրագիրն ուղղված է աջակցելու հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերներն ու մշակել կիրառական լուծումներ: Դիմորդները կարող են հետազոտական առաջարկներ ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով: Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բուհերի դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների ու խորհրդատուների համար: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ստորև հղումով:
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ծրագրի հայտի ձևը և ինքնակենսագրություն, CV (պարտադիր) և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ/հղում (ցանկալի) հետևյալ էլ. փոստի հասցեին՝ [email protected] մինչև ս.թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ը, ժամը 17.00
Մանրամասն տեղեկությունների համար հետևել այս հղմանը: