Political School for Women's: Open Call for Applications
Աղբյուրը՝ www.facebook.com/wrhouseNGO
«Կանանց իրավունքների տուն»-ը Շիրակի մարզում իրականացնում է «Կանանց տեղը քաղաքականությունում է» մեկամյա ծրագիրը և հրավիրում է Ձեզ դիմելու։
Ծրագրի շրջանակներում 25 մասնակիցների համար կանցկացվեն առաջնորդության, քաղաքացիական ակտիվիզմի, արվեստ և ակտիվիզմի, մարդու իրավունքների, քաղաքական արշավների և համայնքային խնդիրների արդյունավետ լուծման թեմաներով դասընթացներ։ Կլինեն նաև տարբեր կին քաղաքական գործիչների, ակտիվիստների, տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների բանախոսություններ, տեղեկատվական այցեր մարզպետարան, քաղաքապետարան, ինչպես նաև Հայաստանի այլ քաղաքներ՝ ծանոթանալու կին քաղաքական գործիչների հաջողություններին։
Դասընթացներին հաջողությամբ մասնակցած անհատներն ու խմբերը հնարավորություն կունենան ստանալ 5 ենթադրամաշնորհներից մեկը, որը պետք է ուղղված լինի համայնքային խնդիրների արդյունավետ լուծմանը։
«Կանանց տեղը քաղաքականությունում է» ծրագրին կարող են դիմել Գյումրու, Աշոցքի, Ախուրյանի, Մարալիկի, Արթիկի և Ամասիայի այն բնակիչները, ովքեր՝
• 18-35 տարեկան են,
• Ունեն բարձրագույն կրթություն կամ սովորում են ԲՈՒՀ-ում,
• հետաքրքրված են կանանց քաղաքական մասնակցությամբ,
• ցանկություն ունեն լուծել համայնքային խնդիրներ։
Հանդիպումները նախատեսվում են սկսել ապրիլ ամսից։
Մասնակցության հայտը լրացնել՝ այստեղ։