PR Manager For Film Festival
ՄԷԿ ԿԱԴՐ 17րդ կինոփառատոնին (հունիս 5-11. 2019) անհրաժեշտ է հանրային կապերի պատասխանատու (PR):
Հայտագրման վերջնաժամկետը մարտի 20. 2019
Աշխատանքի պայմաններ՝ 3 ամիս
Աշխատանքի տեսակը՝ կես դրույք
Գտնվելու վայրը՝ Երևան
Աշխատանքային պարտականություններ
• Փառատոնի հանրային կապի ռազմավարության մշակում:
• Փառատոնի տեսանելիության ապահովում տաբեր հարթակներում՝ կայք, սոցիալական ցանցեր (Ֆեյսբուք, Ինստագրամ, ՅուԹուբ, Լինկդին) և այլն:
• Տեղեկատվական նյութերի պատրաստում` տպագիր և առցանց: ԶԼՄ-ների կոնտակտային բազայի պատրաստում և թարմացում: Մամուլի հաղորդագրությունների տարածում և մշտական կապ տեղական և արտերկրի ԶԼՄ-ների հետ:
• Միջոցառումների և հանդիպումների համակարգում:
Անհրաժեշտ հմտություններ
• Բարձրագույն կրթություն հանրային կապերի ոլորտում:
• Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն, ռուսերեն լեզվի իմացությունը կդիտարկվի առավելություն:
• MS Office-ի գերազանց իմացություն, գրաֆիկական ծրագրերի մինիմալ իմացություն (Photoshop, Adope Ilustrator, Corel):
• Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանում, թիմային աշխատանք:
• Լինել նախաձեռնող, ունենալ ոչ ստանդարտ իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն:
• Ստեղծագործ թիմում աշխատելու փորձը կդիտվի առավելություն:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV լուսանկարով, 1 էջ) և շարժառիթային նամակ (motivation letter), առավելագույնը 500 նիշ՝ հայերեն: Ուղարկել [email protected] էլ. հասցեին. (subject) տողում պարտադիր նշելով PR անուն ազգանուն ։