Project Assistant Job Opportunity at Pink
Source: pinkarmenia.org
Աշխատանքի հայտարարություն
Կազմակերպություն` Փինք իրավապաշտպան ՀԿ
Պաշտոն` ծրագրի օգնական / թեժ գծի պատասխանատու
Աշխատաժամը` լրիվ դրույք
Աշխատանքի սկիզբը` հոկտեմբերի 26, 2020թ.
Տևողությունը` 1 տարի՝ երկարացման հնարավորությունով (մինչև 3 ամիս փորձաշրջանով)
Աշխատանքի վայրը` Երևան, Հայաստան
Աշխատանքի նկարագիր
Ծրագրի օգնականը պատասխանատու է կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողությունների արդյունավետ իրականացման համար՝ ըստ կազմակերպության գործողությունների պլանի: Նա աջակցում է ծրագրի համակարգողին/ղեկավարին և ծրագրում ներգրավված թիմին իրականացնել ընթացիկ հաղորդակցությունը և գործողությունների պլանավորումն ու իրականացումը:
Աշխատանքային պարտականություններ
- աջակցել կազմակերպության ջատագովության աշխատանքների կազմակերպմանը
- թեժ գծերին արձագանք և ուղղորդում համապատասխան մասնագետներին
- հետևել կազմակերպության ու աշխատանքային պլանների իրականացմանը
- աջակցել և իրականացնել ծրագրերով նախատեսված միջոցառումները թիմակիցների հետ
- աջակցել իրականացնելու աշխատանքային հանդիպումներ ծրագրում ներգրավված աշխատակիցների և կամավորների հետ
- հետևել և իրականացնել ծրագրի համակարգողի/ղեկավարի հանձնարարությունները
- հետևել գործողությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը
- աջակցել ծրագրային հաշվետվությունների կազմմանը
Որակավորում և մասնագիտական պահանջներ
- բարձրագույն կրթություն ունեցող կամ ուսանող (ցանկալի է սոցիալական գիտությունների, հոգեբանության և/կամ հաղորդակցման ոլորտում)
- աշխատանքային փորձ ցանկալի է
- հայերենի, անգլերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենի իմացությունը ցանկալի է
- համակարգչային գիտելիքներ, մասնավորապես Microsoft Office
- վերլուծելու կարողություն՝ խնդիրներ ձևակերպելու և տրամաբանական լուծումներ առաջարկելու կարողություն
- թիմային աշխատանքի իրականացման հմտություններ
- հաղորդակցման հմտություններ՝ թիմի, գործընկերների և կազմակերպության շահառուների հետ
Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:
Դիմելու կարգը` բոլոր որակավորված և շահագրգիռ թեկնածուները պետք է ուղարկեն իրենց CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլ. փոստի հասցեին: Մոտիվացիոն նամակում նշեք ձեր փորձառության ու մասնագիտական հմտությունների կապը տվյալ հաստիքի հետ։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «ծրագրի օգնական» անունը: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Դիմումների ընդունման մեկնարկը` 13 հոկտեմբերի, 2020թ.
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` 20 հոկտեմբերի, 2020թ.