We are small teams doing BIG things!
Published on: 25 July, 2016
Project Assistant at Media Initiatives Center (Armenian)
Ծրագրի օգնականի թափուր հաստիք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում
22.07.2016, Հայտարարություն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է փորձառու թեկնածուի՝ որպես ծրագրի օգնական՝ կազմակերպության ուսումնական և այլ բաժինների ծրագրային, ադմինիստրատիվ և տեխնիկական աշխատանքներին աջակցելու համար:
Աշխատանքային պարտականություններ
- Կատարել ուսումնական և այլ բաժինների միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ, ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրումներ:
- Աջակցել ծրագրերի ղեկավարներին ծրագրերին առնչվող հարցերում, ներառյալ՝ նամակագրություն, նախնական հաշվետվությունների կազմում, տվյալների բազայի ստեղծում, թարմացում:
- Աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և այլ թիրախային խմբերի համար դասընթացների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հարցում:
- Տարածել դասընթացների վերաբերյալ հայտարարություններ, կազմել մասնակցության հայտադիմումներ և դասընթացին առնչվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր (ուսումնական նյութեր, մասնակիցների գրանցման թերթիկներ, վկայագրեր), ապահովել դասընթացների համար անհրաժեշտ պարագաներ/պիտույքներ:
- Անհրաժեշտության դեպքում՝ կատարել բանավոր և գրավոր թարգմանություններ:
- Աջակցել ադմինիստրատիվ աշխատակազմին և հաղորդակցության մասնագետին, համակարգել ներքին ադմինիստրատիվ օնլայն ռեսուրսները:
- Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարարականներ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն հումանիտար կամ համապատասխան այլ կրթություն:
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական փորձ զարգացման ծրագրերում:
- Ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիքներ:
- Համակարգչային գերազանց գիտելիքներ, փաստաթղթերի և արձանագրությունների համակարգման հմտություններ, օնլայն հարթակներում աշխատելու տարրական գիտելիքներ:
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ:
- Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցության հմտություններ: Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:
- Ինքնուրույն և սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2016 թ. օգոստոսի 1-ն իրենց համառոտ կենսագրությունը և հետաքրքրության նամակը հայերեն կամ անգլերեն լեզուներով ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Project Assistant».Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: