PSA filming service for Goris Press CLub (Armenian)
Աղբյուրը՝ gorispress.am
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ԵՄ կողմից համաֆինանսավորվող ծրագրի շրջանակներում հայտարարում է սոցիալական գովազդի պատրաստման մրցույթ:
Սոցիալական գովազդի նպատակն է հանրությանը իրազեկել անվճար իրավաբանական օգնություն ստանալու և դիմելու կարգի մասին:
Ծառայության նկարագիր
Պատրաստել 3 սոցիալական գովազդ, յուրաքանչյուրը մինչև 3 րոպե տևողությամբ, հայերեն լեզվով:
Թիրախային խմբերը
Հայաստանում բնակվող քաղաքացիները, ովքեր ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:
Թեմաներն են
1) Իրավունքի պաշտպանության ուղերձներ
2) Ովքեր ունեն անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք
3) Անվճար իրավաբանական օգնություն ստանալու կարգը
Պահանջվող փորձը և որակավորումները
Նախկինում սոցիալական գովազդների պատրաստման փորձ
Դիմորդների կողմից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը
– Յուրաքանչյուր սոցիալական գովազդի հակիրճ նկարագրություն (կես էջ/ մինչև 300 բառ)
– Տեխնիկական մանրամասներ /մեթոդաբանություն
– Ժամանակացույց (յուրաքանչյուր սոցիալական գովազդի նկարահանման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը)
– Գնային առաջարկ/ հավելված 2
– Դիմողի և աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները
– Նախկինում արված աշխատանքների նմուշներ/ 1-3 հղումներ
Առաջակությունները գնահատելիս հաշվի կառնվի
-Թեմայի համապատասխանությունը
-Բովանդակությունը
-Ստեղծագործական մոտեցումը
3 սոցիալական գովազդի նկարահանման համար պահանջվող գումարը չպետք է գերազանցի 850.000 ՀՀ դրամը (ներառյալ հարկերը)։
Ավելին՝ հավելված 1-ում
Դիմելու վերջնաժամկետը ս/թ մարտի 5-ն է:
Խնդրում ենք հաշվի առնել, որ կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ:
Հետաքրքրված անձինք վերոհիշյալ փաստաթղթերը կարող են ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով՝ նամակի թեմա դաշտում նշելով «Սոցիալական գովազդի պատրաստում»:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094-54-12-61 հեռախոսահամարով՝ Անահիտ Բաղդասարյանին:
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։