Psychologist Vacancy in Women's Rights House NGO
Պաշտոնը` Հոգեբան
Աշխատանքի սկիզբը՝ 2020թ.-ի հունվար
Աշխատանքը՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետ՝ 2019թ.-ի սեպտեմբերի 29
Վայրը` ք․Գյումրի
Աշխատանքի նկարագրություն.
Աշխատանքը լինելու է ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ։
Մեր նոր թիմակցից պահանջվում են՝
• նեղ մասնագիտական գիտելիքներ եւ պրակտիկ գործունեության հմտություններ։
Պարտադիր պայմաններ՝
• խտրականության բացառում
• գենդերային զգայություն
• մասնագիտական էթիկայի և գաղտնիության սկզբունքի պահպանում
• առնվազն 2 տարվա մասնագիտական փորձ։
Անհրաժեշտ հմտություններ և որակներ.
• հաղորդակցության կարողություն,
• ճգնաժամային իրավիճակում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
հանդուրժողականություն,
• թիմում և անկախ աշխատելու ունակություն,
տվյալների վերլուծության կարողություն,
• մարդու իրավունքների, արժանապատվության և հավասարության գաղափարների հանդեպ հարգանք, նշված արժեքների ապահովման և ջատագովության ոլորտում աշխատելու ցանկություն և պատրաստակամություն։
Ինչպես դիմել։
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) և նախկին գործատուի կողմից տրված նկարագրություն, այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» դաշտում նշելով «Հոգեբան»։
Մաղթում ենք հաջողություն և անհամբեր սպասում մեր հանդիպմանը։