Public Discussion. Oxygen
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում ՕքսԵՋեն հիմնադրամի աջակցությամբ նախատեսում է կազմակերպել ՀՀ զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Հանրային քննարկումը նախատեսվում է իրականացնել ս.թ. հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 13:30-ին Շիրակի մարզպետարանի դահլիճում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 16):
Հանրային քննարկման նպատակն է՝
-բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ
-վերհանել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները և հնարավորություն ընձեռել շահագրգիռ կողմերին հանդես գալ առաջարկություններով:
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ս.թ. հոկտեմբերի 24-ը ներառյալ՝ նամակ ուղարկելով հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]