Research Opportunity from Journalists for Future NGO (in Armenian)
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) հայտարարում է հետազոտական աշխատանքի հայտերի ընդունման մրցույթ։
ԼՀԱ-ն իր գործընկերների՝ Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոնի հետ միասին իրականացնում է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը (այսուհետև՝ «ՊրոՓաբլիկ» ծրագիր), որը միտված է զարգացնել և հզորացնել Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ռազմավարական հայեցակարգերը։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանը ու տեղական իշխանությունների զարգացման ռազմավարական ծրագրերում դրանց լուծմանն ուղղված գործողությունների մշակմանը:
Ծրագիրն իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։
Հետազոտության շրջանակը`
«ՊրոՓաբլիկ» ծրագրի շրջանակներում հետազոտողները պետք է բացահայտեն Սյունիքի մարզում բնակչության կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, կարիքները, ակնկալիքներն ու հնարավորությունները՝ դիտարկելով գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտները, ինչպես նաև բնակչության ապահով և անվտանգ կենսակերպի հարցերը։
-
Ուսումնասիրել մարդու անվտանգ և ապահով միջավայրում ապրելու համար անհրաժեշտ պայմանների ապահովման (նկարագրություն, առավելություններ, ռիսկեր և այլն) միջազգային փորձը և դրանց առանձնահատկությունները։
-
Պարզել Սյունիքի 8 խոշորացված համայնքներում առկա տնտեսական, առողջապահական, բնապահպանական, համայնքային և այլ խնդիրներն ու բնակչության կարիքներն ու ակնկալիքները նշված ոլորտներում։
-
Առաջարկել ՏԻՄ-երի համայնքների զարգացման պլանավորման մեխանիզմներ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա։
Հետազոտության քանակա-որակական մեթոդաբանության ներկայացում և հաստատում,
-
Հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված վերլուծական զեկույցի նախնական տարբերակի ներկայացում,
-
Ծրագրում ներգրավված կողմերի դիտարկումների հիման վրա ներկայացված առաջարկությունների ներառում զեկույցի վերջնական տարբերակում,
-
Վերլուծական զեկույցի վերջնական տարբերակի ներկայացում։
- Հետազոտության քանակա-որակական մեթոդաբանության ներկայացում և հաստատում,
-
Սոցիալ-տնտեսական զարգացմանը և մարդու իրավունքներին վերաբերող հետազոտական աշխատանքի փորձ,
-
Հետազոտություններ նախագծելու և իրականացնելու, հետազոտության արդյունքում հավաքագրված տվյալները մշակելու և վերլուծելու հմտություններ։
Դիմելու ընթացակարգ և վերջնաժամկետ`
Մրցույթին կարող են դիմել ինչպես անհատ հետազոտողներ, այնպես էլ հետազոտական խմբեր, որոնք ներգրավված կլինեն ծրագրում՝ ցուցաբերելով մասնակցություն ոչ միայն հետազոտության նախնական փուլում, այլ նաև ծրագրի շրջանակներում կազմակերպվող քննարկումներին և իրականացվող միջոցառումներին։
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ուղարկել հետևյալ փաստաթղթերը [email protected] էլ․հասցեին, նամակի անվան տողում նշելով «Հետազոտական աշխատանքի հայտ»՝
-
Աշխատանքային պորտֆոլիո (ինքնակենսագրական և կատարված աշխատանք(ներ)ի հղումները),
-
Հետազոտության հակիրճ նկարագրություն, աշխատանքային պլան՝ ըստ ժամանակացույցի և առաջարկվող մեթոդաբանության,
-
Հետազոտության նախնական բյուջեի առաջարկ, որը կներառի նաև Սյունիք այցելելու տրանսպորտային և կեցության ծախսերը։
Աշխատանքների նախընտրելի մեկնարկը՝ սեպտեմբերի 15, 2021թ․։
Ավարտը՝ մայիսի 01, 2022թ.։
Հետազոտության ընդհանուր բյուջեն չպետք է գերազանցի 4,200,000 ՀՀ դրամը
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել +37496204567 հեռախոսահամարին կամ գրեք [email protected]