Research School for Youth CSO Representatives from Gyumri (Armenian)
Երբ՝ | օգոստոսի 13-17, 2018, 10:00-16:00 |
Վայրը՝ | «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, Վ. Սարգսյան 20, ք. Գյումրի |
Լեզուն՝ | հայերեն |
Համառոտ ակնարկ
Հետազոտական դպրոցի նպատակը հասարակագիտության ոլորտում հետազոտական կարողությունների զարգացումն է: Մասնակիցները կծանոթանան որակական և քանակական հետազոտություն իրականացնելու մեթոդներին: Դպրոցը կմեկնարկի հասարակական հետազոտության ընդհանուր տրամաբանության քննարկմամբ: Այնուհետև, անդրադարձ կլինի որակական հետազոտությունների առանձնահատկություններին: Ի թիվս որակական այլ մեթոդների, կներկայացվեն «հաջողության պատմություններ» հավաքագրելու և ներկայացնելու մեթոդները:
Դպրոցը կշարունակվի քանակական հետազոտությունների մեթոդաբանական սկզբունքների ներկայացմամբ, հիմնական գիտելիքներ կփոխանցվեն հարցումների իրականացման, հարցաթերթերի մշակման վերաբերյալ: Հատուկ ուշադրություն կդարձվի առցանց հարցաթերթերի ստեղծման հմտությունների փոխանցմանը: Կմատուցվեն որակական և քանակական հետազոտությունների տվյալների վերլուծության հիմնական մոտեցումներ: Դպրոցը կեզրափակվի արդի աշխարհում հանրայնորեն հասանելի տվյալադարանների ներկայացմամբ, կքննարկվեն դրանցից օգտվելու ձևերը:
Հետազոտական դպրոցին կարող են մասնակցել`
• -Գյումրու երիտասարդական կամ երիտասարդների հետ աշխատող կազմակերպությունների աշխատակիցներ և կամավորներ,
• -Գյումրու հիմնական և ավագ դպրոցների ադմինիստրատիվ աշխատակազմ և դասղեկ-ուսուցիչներ,
• -Գյումրու երիտասարդների հետ առնչվող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներ և կամավորներ,
• -երիտասարդական և սոցիալական աշխատողներ, արտադպրոցական կրթական հաստատությունների խմբավարներ, դասընթացավարներ, մանկավարժներ և հոգեբաններ,
• -իրավապահ մարմինների և առողջապահական հիմնարկների աշխատակիցներ,
• -մեդիա ոլորտի ներկայացուցիչներ,
• -այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
Դպրոցի դասընթացավարները
Դասընթացը կվարեն Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանի աշխատակիցներ Տաթևիկ Ազիզյանը, Սոնա Բալասանյանը, Էլլա Կարագուլյանը,, Հեղինե Մանասյանը և Տիգրան Մաթոսյանը:
Նրանց հակիրճ կենսագրականները հասանելի են այստեղ:
Ինչպես մասնակցել
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել այս ձևաթուղթը մինչև օգոստոսի 10-ը, ժ. 15:00-ն: Ընտրված հայտատուները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով: Հարցերի և մանրամասների համար գրել [email protected] էլ. հասցեին: