Researcher in field of Education (Armenian)
ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ-3102, ԳՅՈՒՄՐԻ, ՊՈՒՇԿԻՆԻ Փ. 96, ՀԵՌԱԽՈՍª (0312) 50622
JOURNALISTS’ CLUB “ASPAREZ”
NON-GOVERNMENTAL ORGANIZATION
POUSHKIN STREET 96, GYUMRI, ARMENIA 3102, TEL: (0312) 50622
Email: [email protected] http://www.asparez.am http://www.publicdata.am
11 հունվարի, 2018 թ.
Հայտարարություն
Կրթության ոլորտի հետազոտողի աշխատանքի հրավեր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն` հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ակտիվ երիտասարդական խմբերն իրականացնելու են կրթական մի շարք հաստատությունների աշխատանքի արդյունավետության, ծառայությունների որակի, հանրային միջոցների օգտագործման մոնիտորինգ: Այդ մոնիտորինգային աշխատանքների իրականացման համար Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը համագործակցության է հրավիրում հանրակրթական դպրոցների վերը նշված գործառույթներին լավատեղյակ կրթության ոլորտի հետազոտողի:
Տեխնիկական առաջադրանքը.
-
Մշակել մեթոդաբանություն երիտասարդական, ոչ մասնագիտական, կամավորական խմբերի կողմից ՀՀ ՊՈԱԿ դպրոցների աշխատանքի արդյունավետության, ծառայությունների որակի, հանրային միջոցների օգտագործման մոնիտորինգի համար (ինֆորմացիայի հավաքագրման գործիքներ, ընտրանք), այն հաշվով, որ այդ մեթոդաբանության ուսուցման արդյունքում իրենց հսկողությամբ երիտասարդական խմբերը կարողանան իրականացնել մշտադիտարկումներ մարզերի մի շարք ՊՈԱԿ դպրոցներում: Մասնավորաբար, ուսումնասիրման թիրախ են լինելու հետևյալը. նյութատեխնիկական պայմաններ, դրամահավաք, սանիտարահիգիենիկ պայմաններ, հակաօրինական կամ քարոզչական գործունեություն: (վերջնաժամկետը՝ 2018 թ. ապրիլի 10)
-
Հայաստանի 5 մարզկենտրոններում երիտասարդական խմբերին ուսուցանել վերոհիշյալ մոնիտորինգային մեթոդաբանությամբ դաշտային աշխատանքների կատարումը: (վերջնաժամկետը՝ 2018 թ. ապրիլի 30)
-
Հսկել մոնիտորինգի ընթացքը և համապատասխան խորհրդատվություն տրամադրել երիտասարդական խմբերին: (վերջնաժամկետը՝ 2018 թ. հունիսի 15)
-
Մոնիտորինգի արդյունքների մուտքագրված արդյունքների հիման վրա իրականացնել քանակական և որակական վերլուծություն և կազմել զեկույց: (վերջնաժամկետը՝ 2018 թ. հուլիսի 10)
-
Արդյունքները քննարկել շահագրգիռ կողմերի հետ բոլոր մարզկենտրոններում: (վերջնաժամկետը՝ 2018 թ. հուլիսի 31)
-
Վերջնամշակել մոնիտորինգի զեկույցը ըստ մարզային քննարկումների և ՀՀ ԿԳՆ-ից արձագանքների և դիտարկումների: (վերջնաժամկետը՝ 2018 թ. սեպտեմբերի 10)
-
Զեկույցը ներկայացնել հանրությանը Երևանում կայանալիք հանրային քննարկման ժամանակ: (վերջնաժամկետը՝ 2018 թ. սեպտեմբերի 20):
Վերոհիշյալ աշխատանքային ամբողջ ծավալը հարկավոր է ավարտել մինչև 2018 թ. սեպտեմբերի 20-ը:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրվում է մինչև 2018 թվականի հունվարի 26-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ուղարկել հետևյալ փաթեթը:
-
Ինքնակենսագրական, որում հարկ է նշել.
-
Կրթության ոլորտում համապատասխան գիտելիքները և փորձը
-
Ուսումնասիրությունների իրականացման և համակարգման համապատասխան փորձը
-
Կոնտակտային տվյալները
-
-
Մեթոդաբանության համառոտագիրը և մոտեցումները, առավելագույնը` երեք էջ ծավալով:
-
Հայտատուի կողմից կամ մասնակցությամբ համանման կամ կրթական ոլորտում իրականացված հետազոտության օրինակ, եթե կա այդպիսին (համացանցային հղումը՝ վերնագրով):
-
Գնային առաջարկը ներկայացնել առանձին՝ ըստ հետևյալ մասերի.
-
Մոնիտորինգի մեթոդաբանության մշակման համար,
-
Ուսուցման նյութերի մշակման և հինգ մարզկենտրոններում մոնիտորինգային խմբերի համար մեկօրյա դասընթացներ անցկացնելու համար,
-
Մոնիտորինգի դաշտային աշխատանքների ընթացիկ համակարգման և փորձագիտական խորհրդատվության, զեկույցը կազմելու, տասը մարզկենտրոններում զեկույցի նախագիծը շահագրգիռ կողմերին ներկայացնելու և քննարկելու համար,
-
Զեկույցը վերջնամշակելու և վերջնական հանրային քննարկմանը ներկայացնելու համար:
-
-
Ուշադրություն. գնային առաջարկի մեջ գործուղման ծախսերը խնդրվում է չներառել, այդ ծախսերը (ճանապարհածախս, սնունդ, հյուրանոց) հոգում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը:
Ներկայացվելիք փաստաթղթերի տեխնիկական բնութագրեր. - Ներկայացվելիք փաստաթղթերը պետք է լինել հայերեն, UNICODE ստանդարտով, 11 տառաչափով, էջի բոլոր կողմերից` առնվազն 2,5 սմ լուսանցքներով, առանց շեղատառերի և ընդգծված բառերի:
Հայտերը կարող են ներկայացվել միայն էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային հայտերի հասցեն է. [email protected]: էլեկտրոնային նամակը ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուն կստանա էլեկտրոնային նամակ այն մասին, որ իր հայտն ստացվել է:
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել [email protected] հասցեով կամ 0312 50622 հեռախոսահամարով:
Ուշադրություն. հայտի ներկայացումը աշխատանք չի երաշխավորում: Կազմակերպությունը, ուսումնասիրելով հայտերը, ընտրելու է մեկ կամ մի քանի փորձագետ այս հայտարարությունում առաջարկվող աշխատանքի համար: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտ ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուին տեղեկացնելու է հայտը ստանալու մասին, իսկ ընտրություն կատարելու կամ չկատարելու մասին, ինչպես նաև որևէ մասնագետի ընտրելու կամ չընտրելու մասին հայտատուներին առանձին նամակներով տեղեկացնելու է մինչև 2018 թ. փետրվարի 5-ը: Հայտատուների անձերը չեն հրապարակվելու: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը երաշխավորում է, որ փորձագիտական աշխատանքի հրավեր չստացած հայտատուների առաջարկների փաթեթը չի հրապարակվելու, չի փոխանցվելու երրորդ կողմի, չի օգտագործվելու պայմանագրի հրավեր ստացած թեկնածուի որևէ աշխատանքում:
Այս հայտարարության տարածումը խրախուսելի է: