Round table on Consequences of Judicial errors and New Instruments on their correction (Armenian)
Փետրվարի 3-ին, ժամը 11:00-14:00 «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասսո» սրահում
Հարգելի գործընկերներ, պաշտոնյաներ, իրավաբաններ, լրագրողներ, քաղաքացիներ և այլոք
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Բրիտանական հորիզոններ» ծրագրի շրջանակներում «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ-ն փետրվարի 1-6-ը Երևանում հյուրընկալելու է դատական ճակատագրական սխալների շտկման գործում մեծ ճանապարհ անցած երկու բրիտանացի մասնագետների: Նրանցից մեկը դոկտոր Մայքլ Նոթթոնն է, ով Բրիսթոլի համալսարանում հիմնադրել է «Անմեղության ծրագիրը», օգնելով բազմաթիվ անմեղ դատապարտյալների տարիներ անց արդարացման դատավճիռներով ազատություն վերադառնալ: Նա Երևան է գալու դատական սխալի զոհ Մայքլ Օբրայենի հետ, ով 11 տարի անցկացրել է բանտում իրական հանցագործի փոխարեն: Ապա դարձել է իրավաբան ու հիմա ինքն է իր գիտելիքներով ու փորձով օգնում դատական սխալի զոհերին: Նրանք ներկայացնելու են քրեական գործերով իրեղեն ապացույցների պահպանման, հին գործերի վերաբացման, դատական սխալների շտկման իրենց փորձն ու օրենսդրական փոփոխությունների հիմնավորումները:
Փետրվարի 3-ին, ժամը 11:00-14:00 «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասսո» սրահում բրիտանացի երկու մասնագետների մասնակցությամբ տեղի կունենա կլոր սեղան՝ «Դատական սխալների հետևանքներն ու շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով:
Մաժամանակյա թարգմանությունն ապահովված է
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ