Safe School: Grant Opportunity from The Ministry of Education, Science, Culture and Sports of the RA
Մրցույթի ծածկագիր. ԿԳՄՍՆ ԴՇ 09.06.01-1183/11001-20
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` «1183.Ապահով դպրոց» ծրագրի «11001.Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) և ԱԻ (Արտակարգ իրավիճակներում) գործելու) պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:
Մրցույթն անցկացվելու է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման» կարգին համապատասխան: Հայտերը կարող են ներկայացվել 2020 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 3-ը:
Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ և ԱԻ գործելու) պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:
Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կամ ներբեռնել նախարարության պաշտոնական կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ. նոյեմբերի 3-ը, ժամը 13:00 (Երևան 0010, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ, հանրակրթության վարչություն, 507 սենյակ, հեռախոս՝ (010)599-618: