Constitution. the proposed changes and its coverage (Armenian)
Նոյեմբերի 12-ին` ժամը 17:00-ին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ձեզ «Լրադադար» ակումբ «Սահմանադրություն. առաջարկվող փոփոխություններն ու դրանց լուսաբանումը» թեմայով քննարկման:
«Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը կներկայացնի «Սահմանադրական փոփոխությունների ներկայացումը առցանց մեդիայում» հետազոտության արդյունքները, որն իրականացրել է 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Կքննարկենք, թե ինչ փոփոխություններ են կատարվելու Սահմանադրության մեջ, ինչ շեշտադրումով են լուսաբանվում դրանք, եւ ինչ ինֆորմացիայի կարիք ունի լսարանը:
Ներկա կլինեն լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Քննարկումը կտեւի 2 ժամ եւ բաց է թեմայով հետաքրքրված անձանց համար։ Լրագրողները հնարավորություն կունենան հարցազրույց անել «Սոցիոսկոպ»-ի հետազոտողների հետ:
Սպասում ենք ձեզ նոյեմբերի 12-ին` ժամը 17:00-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում: Հասցեն՝ Արշակունյաց 3, վերջին հարկ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել Աննա Բարսեղյանին, հեռ՝ 010 58 36 20; 011 58 36 20, 095 701 731, էլ. փոստ՝[email protected]:
«Լրադադար» ակումբը մասնագիտական քննարկումների ոչ պաշտոնական ձեւաչափ է՝ լրագրողների, մեդիա դաշտում աշխատող մարդկանց համար: Ակումբում քննարկումներ են ծավալվում տարբեր թեմաների շուրջ՝ մեդիայում ընթացող զարգացումներ, ստեղծվող բովանդակություն, գործող հարաբերություններ, հասունացող հակասություններ:
Քննարկումների մասնակիցները ոլորտի մարդիկ են՝ լրագրողներ, խմբագիրներ, կառավարիչներ, քննադատներ, վերլուծողներ: Լինելով քննարկումներից մեկին՝ նրանք այնուհետեւ հրավեր են ստանում մասնակցելու նաեւ հետագա «Լրադադար»-ներին: Այսպիսով՝ հանդիպումից հանդիպում ակումբը համալրվում է նոր անդամներով: