Scarp NGO is looking for fundraising, legal issues and public relations consultants (Armenian)
Սկարպ ՀԿ-ն փնտրում է ֆոնդհայթայթման, իրավական հարցերի և հանրային կապերի (PR) փորձագետների: Դիմելու վերջնաժամկետն է 20/02/2018թ. :
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. hասցեով:
Սկարպ ՀԿ-ն «Բարեփոխում եւ կայունություն» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում ֆոնդհայթայթման փորձագետի՝ ՀԿ ոլորտում փորձառությամբ: Ֆոնդհայթայթման փորձագետից ակնկալվում է զարգացնել Սկարպ ՀԿ-ի աշխատակիցների
- - ծրագրերի մշակման և իրականացման,
- - ֆոնդհայթայթման պլանավորման,
- - դրամաշնորների համակարգման,
- - ծրագրային կառավարման,
- - հաշվետվությունների և նյութերի պատրաստման և ներկայացման ունակությունները:
Ֆոնդհայթայթման մասնագետը նաև կծանոթացնի հասարակական կազմակերպության՝ սոցիալական ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունների և արտոնությունների հետ:
Անհրաժեշտ պահանջներն են
- - Բարձրագույն կրթություն
- - Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- - Համակարգչային գերազանց գիտելիքներ
- - Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- - ՀԿ ոլորտում աշխատելու փորձառություն
Նախատեսվում է ծրագրի 5 ամիսների ընթացքում անցկացնել 4 ցիկլային խորհրդատվություն:
Սկարպ ՀԿ-ն «Բարեփոխում եւ կայունություն» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում իրավախորհրդատուի՝ ՀԿ ոլորտում փորձառությամբ: Իրավախորհրդատուից ակնկալվում է Սկարպ ՀԿ-ի աշխատակիցներին ծանոթացնել
- - օրենսգրքի նոր կետերին,
- - հայաստանյան օրինական պահանջմունքներին
- - հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիային՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը և պաշտպանությանը:
Իրավախորհրդատուի աջակցությամբ կկազմակերպվի Սկարպ ՀԿ-ի խորհրդի նիստ, փոփոխության կենթարկվի Սկարպ ՀԿ-ի կանոնադրությունը:
Անհրաժեշտ պահանջներն են
- - Բարձրագույն կրթություն
- - Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- - Համակարգչային գերազանց գիտելիքներ
- - Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- - ՀԿ ոլորտում աշխատելու փորձառություն
Նախատեսվում է ծրագրի 5 ամիսների ընթացքում անցկացնել 2 ցիկլային խորհրդատվություն:
Սկարպ ՀԿ-ն «Բարեփոխում եւ կայունություն» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում հանրային կապերի (PR) մասնագետի՝ ՀԿ ոլորտում փորձառությամբ: Հանրային կապերի մասնագետը կզարգացնի աշխատակիցների`
- - պետական մարմինների,
- - ՏԻՄ-երի և հասարակական սեկտորի,
- - ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության, տեղեկատվական նյութերի տարածման և լուսաբանման ունակությունները: Հանրային կապերի մասնագետը նաեւ կաջակցի Սկարպ ՀԿ-ի նոր էլեկտրոնային կայք էջի ձեւավորմանը:
Անհրաժեշտ պահանջներն են
- - Բարձրագույն կրթություն
- - Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն,
- - Համակարգչային գերազանց գիտելիքներ
- - Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- - ՀԿ ոլորտում աշխատելու փորձառություն
Նախատեսվում է ծրագրի 3 ամիսների ընթացքում անցկացնել 2 ցիկլային խորհրդատվություն:
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] էլ. hասցեով:
Ծրագիրը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Սկարպ ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: