Scholarships for journalism courses in Netherlands (Armenia)
Նիդերլանդների կրթաթոշակային ծրագրի (Netherlands Fellowship Programme, NFP) շրջանակներում 50 զարգացողերկրների քաղաքացիներին կրթաթոշակներ են շնորհվում Ռադիո Նիդերլանդների ուսումնական կենտրոնում(RNTC) լրագրողական դասընթացներին մասնակցելու համար։ NFP ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է Նիդերլանդների կառավարության (Արտաքին գործերի նախարարության) կողմից և տնօրինվում է Նիդերլանդների Միջազգային համագործակցության համալսարանական հիմնադրամի (NUFFIC) կողմից։
Ծանոթացեք նաև․ Կառավարական միջազգային կրթաթոշակային ծրագրեր (Ամերիկա և Եվրոպա) ⇒
RNTC դասընթացները անգլերեն լեզվով են։ Կրթաթոշակային ծրագրին դիմելիս յուրաքանչյուր ընտրված դասընթացի համար անհրաժեշտ է դիմել դրան համապատասխան «ժամկետային պատուհանի» ընթացքում։ Ընթացիկ ժամկետները (մայիսի 31-հուլիսի 22) նախատեսված են հետևյալ 4 դասընթացներին մասնակցելու համար․
- հետաքննական լրագրություն
- մեդիա քարոզարշավ
- մեդիա արտադրանք՝ ընդդեմ ծայրահեղականության
- մեդիայի օգտագործումը զարգացման նպատակով
Դրամաշնորհը․ NFP կրթաթոշակը ներառում է ծրագրի մասնակցի ճանապարհածախսը, վիզայի վճարը (անհրաժեշտության դեպքում), կեցության ծախսերը, դասընթացի վարձավճարը և ապահովագրական ծախսերը։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հավակնորդը պետք է լինի համապատասխան երկրի քաղաքացի և բնակվի ու աշխատի տվյալ երկրում (Հայաստանը հասանելի երկրների շարքում է)։ Դիմորդների համար տարիքային սահմանափակում չկա։
Ինչպե՞ս դիմել. հավակնորդները պետք է առաջադրվեն իրենց գործատուների կողմից՝ ծրագրին համապատասխանության համար։ Ծրագրին դիմելու կարգին և հավելյալ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հայաստանի քաղաքացիները վիզայի վերաբերյալ հարցերի համար կարող են դիմել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն (Թբիլիսի):
Ե՞րբ դիմել. ընթացիկ փուլի համար դիմելու վերջնաժամկետը հուլիսի 22–ն է։