We are small teams doing BIG things!
Published on: 09 February, 2017
School of Finance: Call to Apply (Armenian)
Աղբյուր կգտնեք այստեղ:
ՌԳՄԿ-ին կից «Հանրային դիվանագիտության դպրոցը» հայտարարում է «Ֆինանսների դպրոցի» մեկնարկի մասին
«Ֆինանսների դպրոցի» շրջանակներում իրականացվող դասընթացներն իրենց մեջ ներառում են՝
- - Կորպորատիվ և ֆինանսական համակարգերի ազդեցություն և կառավարում:
- - Ռազմավարական ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղիները:
- - Ֆինանսաբանկային համակարգի նորամուծություններ:
- - ՀՀ տնտեսության մրցունակության խնդիրները:
- - Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացները:
- - Համաշխարհային գործընթացների ազդեցությունը ՀՀ մակրոտնտեսական անվտանգության վրա:
«Ֆինանսների դպրոցի» շրջանակներում անցկացվող դասընթացներն իրականացվելու են հետևյալ ոլորտներից և բնագավառներից՝
- - Ֆինանսական համակարգերի կառավարում:
- - Մաքքենզի սկզբունքների դերը փոփոխությունների կառավարման համակարգում:
- - Բիզնես միջավայրի զարգացման հեռանկարները:
- - Բիզնես ազդեցության համակարգային վերլուծություն:
- - Ռազմավարական ծրագրերի կառավարում:
- - Ծրագրերի կառավարման արդի ռազմավարությունը:
- - Բանկային, վարկային կազմակերպությունների և ԿԲ դերը սոցիալտնտեսական համակարգում:
- - Ռիսկերի կառավարումը և ապահովագրությունը ֆինանսական համակարգում:
- - Ֆինանսական ներդրումներ:
- - Ֆինանսաբանկային սնանկության առանձնահատկությունները :
- - Ֆինանսական աուդիտ:
- - Տնտեսության մրցունակության նախադրյալները:
- - ՀՀ տնտեսական քաղաքականության խնդիրները:
- - Եվրամիության փորձը և դասերը:
- - ԵԱՏՄ տնտեսական նախադրյալների գնահատում:
- - Համաշխարհային առևտրային կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում:
- - Օֆշորային և ազատ տնտեսական գոտիների իրական հնարավորությունները տնտեսության զարգացման գործընթացում:
- - Միջազգային բորսաների գնագոյացման ազդեցությունը ազգային տնտեսությունների վրա:
- - Համաշխարհային տնտեսական քաղաքականության հիմնական դերակատարները:
«Ֆինանսների դպրոցի» ունկնդիրներին դասավանդելու են ոլորտի լավագույն փորձագետները:
- - Դպրոցի մասնակցության արժեքը կազմում է 50.000 ՀՀ դրամ՝ 2.5 ամսվա համար:
- - Ծրագրի տևողությունը՝ 10 շաբաթ (շաբաթական 2 դաս)։
- - Դասընթացներն անցկացվելու են երեկոյան ժամերին:
- - Դպրոցի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը։
- - Դպրոցն ավարտած ունկնդիրներին տրվելու է դիպլոմ, որում նշվելու են բոլոր այն մոդուլները, որոնց նրանք մասնակցել են:
Հայտերն ընդունվում են մինչև 2017թ․ փետրվարի 28-ը։ «Ֆինանսների դպրոց» կրթական ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել ներկայացված հայտադիմումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfkz53xNuKMCArkjLo-zfKC43cs1Vgqqwi3qxNKYuN-QbFumQ/viewform , ինչպես նաև ուղարկել ինքնակենսագրությունը (CV) հետևյալ էլ․ փոստի հասցեով՝ [email protected] (խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Ֆինանսների դպրոց»)։