Seminar Discussion: "The New Law on NGOs. Opportunities And Challenges" (Armenian)
Աղբյուրը՝ www.gumiso.am
Երկարատև քննարկումների ճանապարհ անցած և ՔՀԿ-ների ու մյուս շահագրգիռ կողմերի միջև ընդհանուր փոխհամաձայնությամբ մշակված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքը հնարավորությունների լայն շրջանակ է առաջարկում հասարակական կազմակերպություններին:
Օրենքի ընձեռած նոր հնարավորությունների և փոփոխություների արդյունքում առաջացած մարտահրավերների պարզաբանման նպատակով «Գործընկերություն և ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքը. Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար-քննարկումների:
Սեմինար-քննարկումները վարելու են ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ ոլորտի փորձագետներ:
Քննարկումների ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան մանրամասն ծանոթանալու նոր օրենքի մեջ տեղ գտած առանցքային փոփոխություններին, բարձրաձայնելու իրենց մտահոգող խնդիրները և ստանալու իրենց հուզող հարցերի պարզաբանումները ոլորտում փորձառու մասնագետների կողմից:
Ստրոև ներկայացված են թիրախ մարզերում «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը թեմայով սեմինար-քննարկումների իրականացման վայրերն ու ժամանակացույցը.
- Մարտի 14-ին Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքում, ժամը 14:00-16:30/Միրհավ հյուրանոց/Հասցեն՝ ք. Գորիս, Մաշտոցի 100:
- Մարտի 15-ին Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր քաղաքում, ժամը 12:00-14:30/Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ/Հասցեն՝ ք.Եղեգնաձոր, Վայքի 4:
- Մարտի 17-ին Գեղարքունիքի մազում՝ Գավառ քաղաքում, ժամը 12:30-15:00/Քաղաքային գրադարան/Հասցեն՝ ք.Գավառ, Կահիրեի 11:
- Մարտի 21-ին Կոտայքի մարզում՝ Հրազդան քաղաքում, ժամը 14:00-16:30 / Կրթության ազգային ինստիտուտի կոտայքի մասնաճյուղ/Հասցեն՝ ք. Հրազդան, Կենտրոն, հ. 13 դպրոց:
- Մարտի 24-ին Արագածոտնի մարզում՝ Աշտարակ քաղաքում, ժամը 14:00-16:30/Քաղաքապետարանի ավագանիների նիստերի դահլիճ/Հասցեն՝ ք. Աշտարակ, Ներսես Աշտարակեցու հրամարակ 7:
- Մարտի 28-ին Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում, ժամը 14:00-16:30/ Մասիսի զարգացման հիմնադրամ/Հասցեն՝ ք. Մասիս, Հանրապետության 11: Կարող են մասնակցել Արարատի և Արմավիրի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները:
Սեմինար-քննարկումներին ձեր մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է լրացնելմասնակցության հայտադիմումը մինչև ս/թ. մարտի 10-ը:
Սեմինար-քննարկումների մասնակիցների տրանսպորտային հարցերը կկարգավորվեն ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:
Սեմինար-քննարկումների ժամանակացույցերի հնարավոր փոփոխությունների պարագայում, դուք լրացուցիչ կտեղեկացվեք:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք կապվել ծրագրի համակարգողներ Աննա Դանիելյանի՝ 077 23 17 33, [email protected] /Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր/ և Դավիթ Հակոբյանի` 077 23 17 12, [email protected] /Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք/ հետ:
* «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: