Seminar in Vanadzor on NGOs law and entrepreneurship possibilities it provides (Armenian)
Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.arlis.am/documentview.aspx?docid=110802 (http://) ), «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնում է ՀԿ-ների համար վերապատրաստման դասընթացներ:
Հերթական դասընթացը տեղի կունենա ս/թ ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին, Վանաձոր քաղաքում (հասցե՝ Խորենացի 6/1, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ գրասենյակ): Դասընթացի թեմաներն են՝ «ՀԿ-ների մասին» ՀՀ օրենքից բխող ձեռնարկատիրական գործունեության իրավակարգավորումները, ՀԿ-ների գործունեության թափանցիկության և հաղորդակցման հիմնական գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները:
Դասընթացը կվարեն ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ) գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
Հաշվի առնելով տեղերի սահմանափակ լինելը՝ վերոնշյալ դասընթացին հնարավորություն կունենան մասնակցել առաջինը գրանցված 15-20 հասարակական կազմակերպությունները:
Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է լրացնել կարճ հայտ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/10iU7UKqcmtYQRWcjdXcFZHkc79MEFe5FE6Dz18TqAFo/edit:
Դասընթացն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ գործարկվող «Կառուցողական երկխոսությանհանձնառություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրըփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ: Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն քաղաքացիական հասարակությանկազմակերպություններին և քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտները 9-ն են, այդ թվում նաև արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ՝ ԺԱՄԸ 10.00-13.00, 14.00-18.00, ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ.