Short-term observers needed (in Armenian)
Սկզբնաղբուրը հասանելի է այստեղ:
«Ականատես» նախաձեռնությունը հրավիրում է բոլորին, ովքեր ցանկանում են նպաստել Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացմանը, միանալ նախաձեռնությանը և մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությանը։
Եթե կարևորում եք հանրային անկողմնակալ վերահսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ և, միևնույն ժամանակ,
- չեք անդամակցում և հրապարակայնորեն չեք սատարում ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի/թեկնածուի,
- չեք հանդիսանում կուսակցության/դաշինքի/թեկնածուի ընտանիքի անդամ կամ մերձավոր ազգական,
- ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ՝ աշխատելով մեծ ու դինամիկ թիմի հետ,
- չափահաս եք,
ապա գրանցվեք https://transparency.am/elections/monitoring/2018-12-09/register հասցեով և միացեք նախաձեռնությանը մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ։
Հայտարարությունը բաց է Երևանի և մարզերի բնակիչների համար։
Ընտրված դիտորդները կմասնակցեն վերապատրաստման մեկանգամյա դասընթացի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով 096 965007 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին:
Հայտարարություն շահերի բախման մասին
Նախաձեռնությունը կարևորում է շահերի բախման բացառումը և չեզոքության սկզբունքի պահպանումը՝ երաշխավորելու դիտորդի և դիտորդական առաքելության անկողմնակալությունը, ինչպես նաև բացառում կանխակալ դիրքորոշումը կամ նախապատվելի վերաբերմունքի դրսևորումը ընտրություններին մասնակցող կուսակցությունների/դաշինքների/թեկնածուների նկատմամբ։