Covering Stories on Conflicts: Summer Schools for Journalists (in Armenian)
Մեդիայի օրակարգում հակամարտությունների լուսաբանումը առանցքային տեղ ունի, իսկ 2020-ի Արցախյան պատերազմից հետո այն առաջնային թեմա դարձավ Հայաստանի լրագրության համար։ Պատերազմն ապացուցեց անկողմնակալ, պրոպագանդայից զերծ տեղեկատվության անհրաժեշտությունը։
Կարևորելով լրագրողների դերը և մասնագիտական պատրաստվածությունը կոնֆլիկտային և ճգնաժամային իրավիճակներում՝ 2021թ-ի ամռանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է հակամարտությունների լուսաբանման լրագրության դպրոց։
Հակամարտություններ լուսաբանող լրագրողները հաճախ են բարդ հարցերի և իրավիճակների առաջ կանգնում։ Դրանցում կողմնորոշվելու և ճիշտ լուծումներ գտնելու, փաստարկված տեղեկություններ և ազդեցիկ պատմություններ ներկայացնելու համար նրանց փորձ, գիտելիք, հմտություններ են անհրաժեշտ։
Հակամարտությունների լուսաբանման դպրոցում մասնակիցները
Կխորացնեն իրենց գիտելիքները՝ ուսումնասիրելով
- հակամարտությունների տեսություն և պատմություն,
- hակամարտությունների լուսաբանման առանձնահատկություններ,
- էթիկայի սկզբունքներ,
- մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցեր։
Կկատարելագործեն իրենց հմտությունները՝ սովորելով․
- վիզուալացնել պատմությունը,
- օգտագործել բաց տվյալներ,
- ստեղծել մուլտիմեդիա նյութեր։
Ինչպես նաև․
- Կաշխատեն ոլորտի մասնագետների հետ,
- Կծանոթանան արտերկրի լրատվամիջոցներում հակամարտություններ լուսաբանող գործընկերների աշխատանքներին,
- Կփորձարկեն լրագրողական ժամանակակից ժանրեր և ձևաչափեր,
- Կունենան հնարավորություն ստանալու դրամաշնորհ և գործընկերների հետ իրագործելու համատեղ նախագծեր։
Դպրոցի տևողությունը մեկ (1) շաբաթ է։ Կազմակերպվելու է հուլիս-օգոստոս ամիսներին։
Դասերը անցկացվելու են հիբիդային ձևաչափով՝ առկա և հեռավար։ Առկա դասերի օրերի և վայրի մասին տեղեկությունը հասանելի կլինի ավելի ուշ։
Ուսուցումը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ գործնական աշխատանք, քննարկումներ, դիտումներ։ Դասերը վարելու են հայ և արտասահմանյան մասնագետներ։ Աշխատանքային լեզուն հայերենն է, անհրաժեշտության դեպքում որոշ դասեր կանցկացվեն թարգմանաբար։
Մասնակցությունը դպրոցին անվճար է։
Ովքե՞ր կարող են դիմել
- հակամարտություններ, բախումներ լուսաբանող և/կամ թեմայի նկատմամբ մասնագիտական հետաքրքրություն ունեցող լրագրողները և բլոգերները,
- հակամարտությունների թեմայով հետաքրքրվող ուսանողները,
- խոցելի խմբերի, սահմանամերձ համայնքների, փախստականների հետ աշխատող, ինչպես նաև՝ թեմայի շուրջ հետազոտություններով և հակամարտությունների փոխակերպման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Կազմակերպվելու է երկու (2) դպրոց. յուրաքանչյուր դպրոցի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ 15 անձ (10 լրագրող և հասարակական ոլորտի 5 ներկայացուցիչ):
Ինչպե՞ս է կատարվելու ընտրությունը
Լրագրության ամառային դպրոցի ունկնդիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև 2021թ-ի հունիսի 30-ը։
Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ հաշվի առնելով
- հայցադիմումի բովանդակությունը,
- աշխատանքային և հակամարտությունների լուսաբանման փորձը,
- թեմայի շուրջ հրապարակումների առկայությունը,
- թեմայի նկատմամբ հետաքրքրվածությունը և մոտիվացիան,
- աշխատաանքի փորձը ոլորտային հասարակական կազմակերպություններում։
Մասնակիցների ընտրությունը կկատարի ՄՆԿ-ի մասնագետներից և հրավիրված փորձագետներից ստեղծված հանձնաժողովը։ Նախնական ընտրություն անցած դիմումատուների հետ հնարավոր է՝ հարցազրույց անցկացվի։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հարություն Ծատրյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 55 934 748 հեռախոսահամարին։