Storytelling Art in The Modern Journalism
Աղբյուրը՝ www.facebook.com
«Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) «Չլսված ձայներ» նախագծի շրջանակում հունիսի 7-ին և 8-ին կազմակերպում է «Պատմություն պատմելու արվեստը՝ ժամանակակից լրագրության միջոցով» թեմայով դասընթաց:
«Չլսված ձայներ» նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) նախաձեռնության շրջանակներում:
Դասընթացն անցկացվելու է Գո Գրուփ մեդիայի հիմնադիր Մարգարիտա Ախվլեդիանիի ու ճանաչված լրագրող, խմբագիր Մարկ Գրիգորյանի կողմից։
Դասընթացին կարող են դիմել միայն գործող լրագրողները: Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել նաև լրագրողներ՝ Լեռնային Ղարաբաղից։
Դասընթացի արդյունքում լրագրողները կստանան պրակտիկ գիտելիքներ՝ մարդկային պատմություններ պատմելու, նոր մեդիայի գործիքները կիրառելու, հետհակամարտային գոտում լրագրողական աշխատանքի նրբությունների վերաբերյալ։
Մասնակցությունը դասընթացին անվճար է:
Դասընթացն ավարտած լրագրողները հնարավորություն կունենան թղթակցելու «Չլսված ձայներ» հարթակին։
Միջոցառման բոլոր օրերին մասնակցած լրագրողներին կտրամադրվի հավաստագիր։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը մինչև մայիսի 30-ը՝ հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdrls68Qm-skjmMu3fm2Dd0jyTvPUuYEyjFwRBxl779ivE1hw/viewform :
Դասընթացավարների մասին
Մարգարիտա Ախվլեդիանին Go Group մեդիա կազմակերպության հիմնադիրն է, որը համախմբում է պրոֆեսիոնալ եւ քաղաքացիական լրագրողներին՝ վավերագրելու իրական պատմությունները: Մարգարիտան աշխատել է որպես լրագրող, խմբագիր եւ պրոդյուսեր վրացական թերթերում, ռադիոյում եւ հեռուստատեսությունում: 2002 թվականին խմբագրել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականը եւ լրագրողների համար դասընթացներ անցկացրել ամբողջ Կովկասով:
Մարկ Գրիգորյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, լրագրող, դասախոս: Թղթակցել է հայկական և միջազգային տարբեր թերթերի և ամսագրերի: Ղեկավարել է Հայաստանի մամուլի ուսումնասիրության խնդիրներով զբաղվող «Թիմ» հասարակական կազմակերպությունը։ Մարկ Գրիգոորյանը նաեւ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի՝ ներկայիս «Կովկաս» ինստիտուտի համահիմնադիրներից է: Երկար տարիներ նա նաև հանդիսացել է հեղինակավոր BBC Radio-ի աշխատակիցը, ղեկավարել է Հանրային Ռադիոն։
Եթե ունեք հավելյալ հարցեր, ապա կապ հաստատեք Հանրային լրագրության ակումբի հետ՝ [email protected]ի միջոցով, կամ զանգահարեք +37412755898։
«Չլսված ձայներ» նախագիծը International Alert կազմակերպության` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ծրագրերից մեկն է: Այն հարթակ է, որտեղ հակամարտությունից տուժած հասարակությունների լրագրողները պատմում են «ոչ պատերազմի, ոչ խաղաղության» վիճակում ապրող մարդկանց առօրյա կյանքի, հակամարտությունից տուժած անհատների ճակատագրերի ու հակամարտության արդյունքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Նախագծի նպատակն այդ մարդկանց ձայները լսելի դարձնելն է` և' սեփական հասարակության մեջ, և' հակամարտության հակառակ կողմում` ընթերցողներին հնարավորություն տալով տեսնել «թշնամու» կերպարի հետևում թաքնված իրական մարդկային դեմքերը: