Open Call. Subgrant from New Generation NGO (Armenian)
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Վրաստանում Նիդերլադների Թագավորության դեսպանատան կողմից ֆինասավորվող «Հայաստանում ՄԻԱՎ-ի հակազդման համար ՔՀԿ-երի աջակցություն և հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհային ծրագրի մրցույթ:
Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ ՄԻԱՎ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացմանը` ներառելով
- ՄԻԱՎ-ին առնչվող ծառայությունների կարիքների գնահատումը
- Ծրագրի թիրախային խմբերի առաջնահերթությունների վերհանումը
Ծառայությունների կարիքների գնահատման և թիրախային խմբերի առաջնահերթությունների վեր հանման արդյունքում ենթադրամշնորհային ծրագրերի շրջանակներում պետք է կազմվեն համապատասխան զեկույցներ, որոնց ընդհանուր համադրումը կդառնա այլընտրանքային առաջարկ և կներկայացվի ՀՀ կառավարությանը դրամաշնորհատուի կողմից:
Ենթադրամաշնորհային ծրագրերը կարող են ներառել հետևյալ գործողությունները՝
- Հետազոտություններ
- Ֆոկուս խմբային քննարկումներ
- Թիրախային խմբերի կարիքների և առաջնահերթությունների գնահատում
Ծրագրի թիրախային խմբեր են հանդիսանում տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ, տրանս* մարդիկ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, թմրամիջոցների ներարկային օգտագործողները և սեռական ծառայություններ մատուցող կանայք:
Դիմող կազմակերպությունները պետք է ունենան վերոնշյալ թիրախային խմբերից որևիցե մեկի հետ աշխատելու փորձ:
Դրամաշնորհային ծրագրին կարող են դիմել ՀՀ-ում պաշտոնապես գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կառույցները (ՀԿ-ներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ ու ՀԿ ցանցերը)։ ՀՀ կառավարության կողմից հիմնված, ՀՀ կառավարության կամ կառավարական որևէ կառույցի մաս հանդիսացող կազմակերպությունները դրամաշնորհային ծրագրին դիմել չեն կարող։
Դրամաշնորհային ծրագիրը մրցութային է։ Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 1․000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
Սույն դրամաշնորհի շրջանակներում իրականացվող բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2017թ-ի մայիսի 31-ը: Ծրագրի տևողությունը չի կարող գերազանցել մինչև 3 /երեք/ ամիսը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել ծրագրի առաջարկի փաթեթ, որի պահանջները տրված են «Հայտ ծրագրի առաջարկի համար» փաստաթղթում։
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող՝ Նարե Հովհաննիսյանին ձեր հարցերն ուղղելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
Հեռախոսազանգեր չեն ընդունվում։
Ծրագրի առաջարկների հանձնման վերջնաժամկետն է 2017թ-ի փետրվարի 15-ը, մինչև ժամը 18։00-ը։
Առաջարկի փաթեթը պետք է ներկայացնել տպագիր 1 (մեկ) օրինակից` փակ ծրարով: Առաջարկի փաթեթը ներառում է հայտը, գանտի աղյուսակը և բյուջեն: Տպագիր օրինակից բացի պետք է ներկայացվի նաև դիմում-հայտի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային կրիչով (oր.`սկավառակով):
Առաջարկի փաթեթները պետք է հանձնել «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ՝ ք․Երևան, Բաղրամյան 49, բնակարան 7 հասցեում։
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված փաթեթները չեն ընդունվի։