Summer school "Quantitative research. how to collect, analyze and visualize the data" (Armenian)
|
||||
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է մասնակցելու «Քանակական հետազոտություն. ինչպե՞ս հավաքագրել,վերլուծել և վիզուալացնել տվյալները» թեմայով ամառային դպրոցին Սեպտեմբերի 15-18-ը, Երևան
Երիտասարդ հասարակագետների հետազոտական կարողությունների հզորացումը ՀՌԿԿ-Հայաստանհիմնադրամի առանցքային նպատակներից մեկն է: Կարևորելով Հայաստանում հասարակագիտականհետազոտությունների ոլորտում բարձրորակ քանակական հետազոտության մեթոդաբանության կիրառությունը՝ՀՌԿԿ-Հայաստանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի ֆինանսական աջակցությամբ, նախաձեռնում էարդեն երրորդ ամառային դպրոցը:
ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐ Ասպիրանտեր, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ, երիտասարդ մասնագետներ, ովքեր հետաքրքրված ենքանակական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Դիմորդները պետք է ունենան հասարակագիտականկրթություն, որոշակի սոցիոլոգիական գիտելիքներ և համակարգչային հմտություններ: ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆ Ամառային դպրոցը տևելու է 4 օր` սեպտեմբերի 15-18-ը, առավոտյան 9-ից մինչև երեկոյան 18-ը: ՄանրամասնՕՐԱԿԱՐԳԸ:
Ամառային դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է: Անգլերեն լեզվի իմացությունը խիստ ցանկալի է`անգլերենով տրամադրվող գրականության և նյութերի յուրացման համար: ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ Հավաստագրեր կտրվեն ամառային դպրոցի բոլոր դասերին ներկայացած մասնակիցներին:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԻԶՈՒԱԼԱՑՈՒՄ
ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐ (BIG DATA)
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ Եթե հետաքրքրված եք ամառային դպրոցով և կարող եք դրան հատկացնել պահանջվող ժամանակ, խնդրումենք լրացնել հայտադիմումի ձևը: Դիմումները կդիտարկվեն մրցակցային սկզբունքով: Ամառային դպրոցիմասնակցության հնարավորություն կստանա 15 դիմորդ: |