Grant announcement. Support for Media Production (in Armenian)
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում են «Աջակցություն մեդիա արտադրությանը» բաց դրամաշնորհային մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար:
Ծրագրի նպատակներն են՝
- նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության (հակակոռուպցիոն) բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության տարածմանը, հանրային մասնակցության բարձրացմանը նպաստող իրազեկմանը՝ որակյալ մեդիա արտադրանքի ստեղծման միջոցով
- խթանել Հայաստանում մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված խնդիրների լուսաբանմանը
Կարող են ներկայացվել նաև այլ որորտներին վերաբերող հարցեր, եթե դրանք ներկայացվում են թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև մարդու իրավունքների դիտանկյունից․ օրինակ՝ կրթություն, մշակույթ, առողջապահություն, բնապահպանություն և այլն։
Ծրագրի շրջանակներում դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի տարբեր հարթակներում (հեռուստատեսություն, ցանցային, տպագիր, ռադիո) նորարարական մեդիա բովանդակության ստեղծման համար: Կազմակերպիչներն ակնկալում են յուրահատուկ և ստեղծագործական մոտեցումներ՝ առանց ժանրային սահմանափակումների։
Խրախուսվում են մուլտիմեդիա ժանրերի կիրառումը, ժամանակակից մեդիա գործիքների օգտագործումը, լսարանի մասնակցությունը բովանդակության ստեղծման գործընթացին, տարածմանը, քննարկմանը և այլ հնարքների կիրառումը։
Ստորև ներկայացված են հնարավոր, սակայն ոչ ամփոփ թեմաները, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար։ Ենթադրվում է, որ ծրագիրը ուղղված է լինելու մեկ խմբի, նշված թեմաներից մեկին կամ մի քանիսին, լինելու է հնարավորինս թիրախավորված․
- Բարեփոխումների նոր օրակարգեր
- Նախկինում արված ոլորտային բարեփոխումների ամփոփումներ և վերլուծություններ
- Ոլորտային նոր առաջնահերթություններ
- Կառավարման համակարգերի բարեփոխումներ
Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։
Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 7.500.000 ՀՀ դրամ։
Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 3 ամիս է։
Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2019 թ-ի մայիսի 20-ն է։
ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։
Համաֆինանսավորման պահանջ
Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհները կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:
Հայտերի գնահատման չափանիշներ
ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Նշված թեմաներին համապատասխանությունը |
15 |
2 |
Ներկայացված ծրագրի նորարարությունը, նոր մեդիա գործիքների և մուլտիմեդիա ժանրերի կիրառումը և այլն |
20 |
3 |
Ծրագրի ակտուալությունը և կարևորությունը, յուրահատուկ մոտեցումները, հետաքրքիր պատմությունների և հերոսների առկայությունը։ |
20 |
4 |
Ծրագրի ազդեցության հավանականությունը |
20 |
5 |
Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը |
25 |
Նախընտրություն կտրվի այն առաջարկներին, որոնք կհամապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի բովանդակությանը, առավել խորությամբ և բազմակողմանի կբացահայտեն ընտրված թեմաները։
Դրամաշնորհին դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն հետևյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։
- Հայցադիմումի փաթեթ
- Տրամաբանական մոդել
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը
- Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)
Հայտ ներկայացնողը պետք է էլեկտրոնային նամակի վերնագրում (subject line), նշի «MICE_SMP_Grants_Competition»: Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կցված են այստեղ։ Խնդրում ենք փաթեթն ուղարկել [email protected] էլ. փոստին:
Մրցույթի վերաբերյալ հարցերի համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրերի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 251564, կամ ՄՆԿ ծրագրի ղեկավար Արեն Մանուկյանին էլ. փոստ` [email protected], բջջային՝ 095 984782:
***
Այս մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: