Support to Publication Projects: Call for proposals
Source: www.m.ambafrance.org
Շուրջ 30 տարուց ի վեր, Հրատարակչության աջակցության ծրագիրը նպաստել է ֆրանսիացի կամ ֆրանսալեզու հեղինակների ավելի քան 20 000 ստեղծագործությունների թարգմանությանն ու հրատարակմանը 75 երկրում: Այս ծրագիրն աջակցում է օտարերկրացի հրատարակիչներին՝ թարգմանության շնորհիվ իրենց գրացանկը ֆրանսալեզու հեղինակների ստեղծագործություններով հարստացնելու գործում:
Հրատարակչության աջակցությունն իրականացվում է իրավունքի զիջման տեսքով : Ծրագիրը վերաբերում է ցանկացած տեսակի ստեղծագործություններին (բացառությամբ դպրոցական դասագրքերի, տեխնիկական և գործնական ձեռնարկների): Այս ծրագրում չեն կարող ընդգրկվել նաև դեպի ֆրանսերեն թարգմանված գործերը:
Ծրագրի կառավարումն ու ֆինանսավորումն իրականացվում է Ֆրանսիական ինստիտուտիկողմից, որը հանդիսանում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության արտերկրում մշակութային գործունեություն իրականացնող օպերատորը: Հայաստանում Ֆրանսիայի մշակույթի և համագործակցության բաժնին հանձնարարված է ընդունել հրատարակչության աջակցության դիմումները, որոնց մասին նա ներկայացնում է իր կարծիքը :
Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող աջակցությունը անմիջապես փոխանցվում է ֆրանսիացի հրատարակչին : Հատկացված օգնության դիմաց, օտարերկրացի հրատարակիչը պարտավորվում է աջակցություն ստացած յուրաքանչյուր երկում անել հետևյալ մակագրությունը՝ «Այս երկը տպագրվել է Ֆրանսիական ինստիտուտի Հրատարակչության աջակցության ծրագրի օժանդակությամբ »:
1. Ստեղծագործությունների ընտրությունը
Ֆրանսիայի դեսպանությունը կդիտարկի իրեն ուղարկված բոլոր առաջարկները: Առանձնակի ուշադրություն կդարձվի այն դիմումներին, որոնք առնչվում են՝
Հումանիտար և սոցիալական, տնտեսական կամ փիլիսոփայական բնույթի ժամանակակից ստեղծագործութուններին
Ֆրանսիական ժամանակակից և «ֆրանսիական ժառանգության» մաս կազմող գրականությանը
Մանկապատանեկան գրականությանը
Այնուհետև նախագծերը կընտրվեն հանձնաժողովի կողմից, որի կազմում ընդգրկված են ֆրանսիական հրատարակչության ոլորտի փորձագետներ, Ֆրանսիական ինստիտուտի և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Հանձնաժողովը հիմնվում է Ֆրանսիայի դեսպանության մշակույթի բաժնի կողմից ներկայացված հանգամանալից կարծիքի, ինչպես նաև հետևյալ չափորոշիչների վրա.
Ստեղծագործության որակը և կարևորությունը ֆրանսիական մտքի և գրական արժեքի առումով,
Օտարերկրացի հրատարակչի աշխատանքը և ներգրավվածությունը ֆրանսիացի հեղինակների թարգմանության և հրատարակման քաղաքականության շարունակական զարգացման գործում,
Թարգմանության որակը և թարգմանչի բնութագիրը,
Ստեղծագործության տարածման և խթանման գործում օտարերկրացի հրատարակչի կողմից իր ստանձնած պարտականությունների hարգումը:
2. Փաստաթղթերի ներկայացման կարգը
Հանձնաժողովին ներկայացված յուրաքանչյուր փաթեթ պետք է պարտադիր ներառի հետևյալ փաստաթղթերը.
ա) Հեղինակային իրավունքի տրամադրման պայմանագրի պատճեն՝ երկու հրատարակիչների ստորագրությամբ, ֆրանսերեն կամ անգլերեն, որտեղ պետք է հստակ թվերով նշված լինի իրավունքի տրամադրման արժեքը: Չլրացված կամ մասնակիորեն լրացված պայմանագրերը չեն ընդունվում: Նամակ համաձայնագրերն այլևս չեն ընդունվում, բացի բացառիկ դեպքերից, երբ Ֆրանսիական ինստիտուտը նախօրոք տեղեկացված է:
բ) Ծախսերի և եկամուտների հավասարակշռված բյուջե (տե՛ս օրինակը), արտահայտված եվրոյով, թվագրված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից: Անգլերեն պատճենը նույնպես հասանելի է (տե՛ս օրինակը) :
Արտարժույթով արտահայտված գումարը պետք է փոխարկել եվրոյի ըստ դիվանագիտական գրասենյակի փոխարժեքի, որը սահմանում է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարարությունը: Գումարը պետք է նշված լինի պայմանագիրն ուղարկելու օրվա փոխարժեքով այլ ոչ թե այն ստորագրելու օրվա փոխարժեքով:
գ) Ֆրանսիական ինստիտուտի կողմից սահմանված ֆրանսերեն պայմանագրի (տե՛ս օրինակը) երկու բնօրինակ, նախօրոք լրացված և ստորագրված օտարերկրացի հրատարակչի կողմից:
Պայմանագրի անգլերեն տարբերակը հասանելի է ֆրանսերեն չիմացող հրատարակիչների համար : Այդ փաստաթուղթը պայմանագրային արժեք չունի, այն ներկայացվում է միայն տեղեկատվական նպատակով :
դ) Մի քանի տողով պետք է ներկայացվի նաև թարգմանչի ամենաակնառու աշխատանքները և ամփոփ տեղեկություններ նրա անցած ուղու մասին: Ուշադրությու՛ն. այս տեղեկությունները հանձնաժողովին պետք է ներկայացնել մի քանի տողով և ոչ թե PDF ֆորմատով CV-ի տեսքով:
ե) Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ լույս տեսած ստեղծագործությունների պատճեն:
զ) Ամփոփիչ փաստաթուղթ (տե՛ս օրինակը)
Նշումներ
Հանձնաժողովը օգնություն չի տրամադրում այն ստեղծագործություններին, որոնք արդեն տպագրվել են կամ տպագրման ընթացքի մեջ են: Ուստի խնդրում ենք ստուգել արդյո՞ք երկերի լույս ընծայման ամսաթվերը բավականաչափ հեռու են արդյունքների հրապարակման ամսաթվից: Հրատարակումը պետք է իրականացվի հանձնաժողովի նիստից առնվազն երեք ամիս հետո:
Տեղացի հրատարակիչները պետք է անպայման նախազգուշացնեն ֆրանսիացի հրատարակիչներին աջակցության դիմում ներկայացնելու մասին, որպեսզի մինչև հանձնաժողովի որոշումը կարողանան հետաձգել վճարումը : Հնարավոր չէ ներկայացնել մի երկ, որի համար ֆրանսիացի հրատարակիչն արդեն կանխավճար է ստացել :
3. Ժամանակացույց
Ֆրանսերեն պայմանագրերը պետք է ամենաուշը մինչև 2018թ. հունվարի 15-ը բերել Ֆրանսիայի դեսպանություն, որն այն կփոխանցի Ֆրանսիական ինստիտուտին :
Լրացված դոսիեն (պայմանագրի պատճեն, բյուջեն և ամփոփիչ փաստաթուղթը) էլեկտրոնային տարբերակով պետք է ամենուշը մինչև 2018թ. հունվարի 3-ը ուղարկել հետևյալ հասցեներով՝ [email protected] և [email protected]
Հանձնաժողովի նիստը կկայանա 2018թ. փետրվարի 12-ին Փարիզում: Հանձնաժողովի նիստից հետո, արդյունքները կհրապարակվեն դեսպանության միջոցով 2018թ. մարտի սկզբին:
4. Գրքի ազգային կենտրոնի ֆինանսական աջակցությունը
Բացի Ֆրանսիական ինստիտուտի կողմից հատկացվող Հրատարակչության աջակցության ծրագրի, Գրքի ազգային կենտրոնը տրամադրում է ֆինանսական աջակցություն ֆրանսիական երկերը օտար լեզվով թարգմանելու համար, ստանձնելով վճարել թարգմանության գինը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են տարեկան երեք անգամ: Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ http://www.centrenationaldulivre.fr/fr/editeur/aide_a_la_traduction/aide_pour_la_traduction_d_ouvrages_francais_en_lang